Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-531-22.05.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված  1.   Վարչական    իրավախախտումների    վերաբերյալ    Հայաստանի Հանրապետության  1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 305 հոդվածի 3-րդ  եւ 4-րդ  մասերը «տուգանքը չվճարելու դեպքում» բառերից հետո լրացնել
«փաստացի չվճարված» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

Հիմնավորում

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում առկա  են տարբեր վճարային համակարգեր, որոնց միջոցով ՀՀ քաղաքացիները հնարավարություն ունեն կատարելու մի շարք վճարումներ: Սակայն ոչ բոլոր վճարումներն են գանձվում առանց միջնորդավճարի եւ հատկապես խոսքը գնում է վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքներին: Դրա հետեւանքով փաստացի վճարվում է վճարային համակարգով մուտքագրված` տվյալ դեպքում տուգանքի ոչ ամբողջական գումարը, որի պատճառով տուգանքը համարվում է չվճարված, իսկ հետագայում եռապատկվում  եւ հնգապատկվում է տուգանքի ոչ թե փաստացի չվճարված մասը, այլ տուգանքի գումարը ամբողջությամբ: Նույնը վերաբերվում է նաեւ այն դեպքերին, երբ ֆինանսական խնդիրների պատճառով մարդիկ պարզապես կատարում են մասնակի վճարում: Սույն օրենքի նախագիծը  նպատակ է հետապնդում կարգավորելու այս խնդիրը: