Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-532-23.05.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ եւ 1.2-րդ եւ կետերով.

«1.1) սովորող` սահմանված կարգով  ուuումնական հաuտատություն ընդունված եւ համապատասխան  կրթական հիմնական ծրագրով ուuումնառող անձ.

1.2) կրթության որակ՝ կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրագործմանը միտված կրթության կազակերպման չափելի արդյունք,  որը գնահատվում է հաշվի առնելով սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը եւ ուսումնառության գնահատված արդյունքները։ Կրթության որակի գնահատման չափանիշները՝ ըստ թվարկված ուղղությունների, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Կրթության մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին օրենքի նախագծի  ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Կրթության մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու  մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության պայմանավորված է կրթության ոլորտում առավել հաճախ կիրառվող որոշակի հասկացությունների օրենսդրական հստակեցման միտումով։ Օրենքի նախագծով սահմանվում են «սովորող» եւ «կրթության որակ» տեմինները։

Խնդիրն այն է, որ կրթությանն առնչվող գրեթե բոլոր փաստաթղթերում խոսվում է կրթության կազմակերպման արդյունավետության եւ որակյալ արդյունքի մասին։ Մինչդեռ դրանք ենթադրում են կոնկրետ իրողություններ, ցուցանիշներ, որոնք պետք է համապատասխանեն տվյալ հասարակարգի նպատակներին ու պահանջներին։ Ընդհանուր առմամբ երբ փորձում ենք մեկնաբանել կրթության որակը, ենթադրում ենք համապատասխան հանրակրթական կամ մասնագիտական կրթության պետական չափորոշչի նվազագույնի ապահովում։ Սակայն որակի ցուցանիշները ժամանակի զարգացումներին զուգընթաց փոխվում են։ Երբեւէ որակ չի նշանակել անթերի կրթություն եւ շրջանավարտ, որի կրթությունը կազմակերպվել է «գիտելիքատվության» պայմանով եւ տրված ծավելները յուրացնելը երեխայի լուծելիք խնդիրն է։ Որակյալ կրթություն նշանակում է, որ տվյալ երկիրը կրթության միջոցով կարողանում է հիմնականում հասնել իր սահմանած նպատակներին, իսկ մանկավարժական աշխատողները կարողանում են սովորողին հասցնել սահմանված արդյունքներին։  Օրենքի նախագծի համար հիմք է ընդունվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մոտեցումները,  որը սահմանում է կրթության որակի հինգ ուղղություններ՝ սովորողի անհատական կարիքները հաշվի առնելը, միջավայրը, ուսուցման բովանդակությունը, գործընթացը եւ արդյունքը։ Դրանք ուղղություններն են, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է որակի տվյալ բաղադրիչի գնահատման համապատասխան չափանիշներ։

Այս եւ մյուս ձեւակերպումների համար հիմք է ընդունվել Կրթություն բոլորի համար հռչակագիրը եւ մի շարք այլ կոնվենցիաներ։ Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ-ում ընթացող բարեփոխումների շրջանակում ընդունված փաստաթղթերը, միջազգային փորձը եւ  անկախ փորձագետների կարծիքները։

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի, կրթության մասնակիցների (սովորողի) եւ կրթության գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը, ծրագրերի իրագործումը եւ արդյունավետության գնահատումը։