Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ կետերով.
«1.1) սովորող` սահմանված կարգով ուuումնական հաuտատություն ընդունված եւ համապատասխան կրթական հիմնական ծրագրով ուuումնառող անձ.
1.2) կրթության որակ՝ կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրագործմանը միտված կրթության կազակերպման չափելի արդյունք, որը գնահատվում է հաշվի առնելով սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը եւ ուսումնառության գնահատված արդյունքները։ Կրթության որակի գնահատման չափանիշները՝ ըստ թվարկված ուղղությունների, սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։