Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 19.1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրություն կազմակերպելու համար`
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
բ) անժամկետ երկարաձգելու համար | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի հարդարում կազմակերպելու համար`
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 300-ապատիկի չափով |
բ) անժամկետ երկարաձգելու համար | բազային տուրքի 200-ապատիկի չափով |
3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտուր իրականացնելու համար`
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
բ) անժամկետ երկարաձգելու համար | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
4. Հրաձգարան գործարկելու համար՝
ա) բաց հրաձգարանի անժամկետ գործողության ժամկետով |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
բ) կիսափակ հրաձգարանի անժամկետ գործողության ժամկետով |
բազային տուրքի 500-ապատիկի չափով |
գ) փակ հրաձգարանի անժամկետ գործողության ժամկետով |
բազային տուրքի 200-ապատիկի չափով |
5. Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն կազմակերպելու համար լիցենզիայի տրամադրում`
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 3000-ապատիկի չափով |
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 2000-ապատիկի չափով. |
բ) անժամկետ երկարաձգելու համար | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
7. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար՝
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 2000-ապատիկի չափով. |
բ) անժամկետ երկարաձգելու համար | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
8. Ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար՝
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 2000-ապատիկի չափով. |
բ) անժամկետ երկարաձգելու համար | բազային տուրքի 1000-ապատիկի չափով |
Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
7. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական եւ ծառայողական զենք ձեռք բերելու համար (1 տարի գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, նետողական ու սառը զենքի համար | բազային տուրքի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
դ) հրազենի եւ գազային զենքի 100-ական փամփուշտներից եւ ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար | բազային տուրքի 50 տոկոսի չափով |
8. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական եւ ծառայողական զենք ձեռք բերելու համար (1 տարի գործողության ժամկետով)
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի, 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, կամ նետողական ու սառը զենքի համար | բազային տուրքի 50 տոկոսի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
9. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող իրավաբանական անձանց` զենք ձեռք բերելու համար (1 տարի գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար | բազային տուրքի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի, ազդանշանային, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ-ակոսափող զենքի համար | բազային տուրքի քառապատիկի չափով |
10. Զենքի հավաքածու կազմելու թույլտվության համար`
ա) անժամկետ գործողության ժամկետով | բազային տուրքի 80-ապատիկի չափով |
բ) անժամկետ երկարաձգելու համար՝ | բազային տուրքի 60-ապատիկի չափով |
11. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 6 ամիս գործողության ժամկետով | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
բ) 6 ամսով երկարաձգելու համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
12. Քաղաքացիական եւ ծառայողական, առանձին դեպքերում մարտական զենք պահելու եւ օգտագործելու թույլտվության համար`
ա) 10 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 60-ապատիկի չափով |
բ) 10 տարի երկարաձգելու համար` | բազային տուրքի 40-ապատիկի չափով. |
13. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաեւ` մարտական զենքի առանձին տեuակներ կրելու, պահելու եւ կրելու համար (մինչեւ 5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)` բազային տուրքի վեցապատիկի չափով.
Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
14. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով)`
ա) գազային զենքի կամ ազդանշանային զենքի համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի քառապատիկի չափով |
գ) որuորդական ակոuափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի վեցապատիկի չափով |
15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`
ա) 10 տարի գործողության ժամկետով | բազային տուրքի 80-ապատիկի չափով |
բ) 10 տարով երկարաձգելու համար | բազային տուրքի 40-ապատիկի չափով |
16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`
ա) 6 ամիս գործողության ժամկետով | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
բ) 6 ամսով երկարաձգելու համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով |
17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` գազային եւ ազդանշանային զենք պահելու եւ կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)`
բազային տուրքի ութապատիկի չափով
18. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ողորկ-երկարափող հրազեն պահելու եւ կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)`
բազային տուրքի 10-ապատիկի չափով
19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` համակցված կամ երկար-ակոսափող հրազեն պահելու եւ կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)` բազային տուրքի 20-ապատիկի չափով
20. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` oդաճնշիչ զենք պահելու եւ կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)` բազային տուրքի 10-ապատիկի չափով
21. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ծառայողական զենք պահելու եւ կրելու համար (10 տարի գործողության ժամկետով կամ 10 տարով երկարաձգելու համար)` բազային տուրքի 20-ապատիկի չափով
22. Քաղաքացիական, ծառայողական եւ պարգեւատրական զենք եւ դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչեւ 6 ամիu գործողության ժամկետով կամ մինչեւ 6 ամuով երկարաձգելու համար)` բազային տուրքի հնգապատիկի չափով
23. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրա փամփուշտներ ձեռք բերելու եւ արտահանելու համար (5 oր գործողության ժամկետով)`
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար | բազային տուրքի տասնապատիկի չափով |
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի, ազդանշանային զենքի համար | բազային տուրքի տասնապատիկի չափով |
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
ե) յուրաքանչյուր միավոր ծառայողական զենքի համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
24. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձեւակերպելու կամ կրկնoրինակը տալու համար լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:»:
Հոդված 2. Օրենքի 19.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: