Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-534-23.05.2014-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/` 13.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի գ) ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով կատարված ցանկացած խախտման դեպքում, բացառությամբ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման, ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքերի,»:

Հոդված 2 . Օրենքի 13.1 հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր 10-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«10) բարձրագույն ուսումնական հաստատության կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիմորդների ընդունելության, սովորողների փոխադրման, տեղափոխման, ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ եւ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Իրավական ակտի հիմնավորումը

1.  Անհրաժեշտություն

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով  գործունեության լիցենզիայի պայմանների եւ պահանջների  ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Նախագիծն ընդունվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

 Բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների ինչպես նաեւ օրենսդրական պահանջների խախտումների դեպքում պատժամիջոցների կիրառումը նախատեսված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով, սակայն բնագավառի առանձնահատկությունները դարձնում են դրանք անարդյունավետ, այդ իսկ պատճառով դրանք ամրագրվում են «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում:

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 Բարեփոխումների համատեքստում իրականացվող քաղաքականության նպատակը կրթության որակի ապահովման երաշխիքների նոր գործիքակազմի բարելավումն է` բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում բարձրագույն ուսումնական հաստատությունների անօրինական գործունեության նկատմամբ զսպող մեխանիզմերի կիրառման միջոցով:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը

 Նախագծի նպատակն է իրավաբանական անձանց կողմից իրականացվող կրթական գործունեության լիցենզիայի պարտադիր պայմանների եւ պահանջների այդ թվում ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում  սահմանել համապատասխան պատժամիջոցներ` ընդհուպ մինչեւ լիցենզիայի գործողության դադարեցում` նպատակ ունենալով բարելավել  ուսումնական հաստատություններում կրթական գործունեության անհրաժեշտ պայմաններն ու ուսուցման  որակը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված գերատեսչությունները ինստիտուտներն ու անձինք
 

 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ

6.  Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ, լիցենզիայի պայմանների եւ պահանջների եւ ՀՀ օրենսդրության խախտումների դեպքում, պատժամիջոցների կիրառումը կնպաստի  բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող կրթական գործունեության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով  բարձրագույն կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը: