Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր կամ փախստականի կենսաչափական տվյալներ պարունակող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տալու համար՝ |
բազային տուրքի 25-ապատիկի չափով». |
2) 1.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նույնականացման քարտ տալու համար՝ |
բազային տուրքի 3-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: