«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2014 թվականի փետրվարի 26-ի ԱԺՈ-109-Ն որոշման 10-րդ մասի «հինգերորդ նստաշրջանի» բառերը փոխարինել «վեցերորդ նստաշրջանի» բառերով:
ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովում ձեւավորվել է չորս աշխատանքային խումբ եւ ներգրավվել է երեք փորձագետ:
Հանձնաժողովի չորս աշխատանքային խմբերի կողմից մշակվել է 87 հարցերից բաղկացած հարցաշար, որը հանձնաժողովի փորձագետների կողմից ներկայացված առաջարկով հետագայում լրամշակվել է եւս 16 հարցով՝ մասնագիտական եզրակացության ներկայացման եւ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով:
Հանձնաժողովի գործունեության ընթացքում ուղարկվել է 103 հարցերից կազմված հարցաշար, որը ուղարկվել են հետեւյալ նախարարություններ եւ գերատեսչություններ՝
1. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն,
2. ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն,
3. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն,
4. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,
5. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով,
6. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ:
Վերը նշված նախարարություններից եւ գերատսչություններից ստացվել են համապատասխան պատասխաններ /մոտ 1500 էջ/, որոնք դեռեւս ամբողջական չեն եւ գտնվում են աշխատանքային փուլում:
ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի գումարած նիստերից բացի, աշխատանքային խմբերի կողմից պարբերաբար կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքում Հանձնաժողովին ներկայացվել են նախնական եզրակացություններ, տեղեկանքներ: Վեր են հանվել բազմաթիվ մասնագիտական հարցեր, որոնք պահանջում են հետագա խորը մասնագիտական ուսումնասիրություններ? դրանց ամբողջական հիմնավորման եւ վերջնական եզրակացության ներկայացման համար:
Հարկ է նշել նաեւ, որ Հանձնաժողովը դեռեւս չի հասցրել ծանոթանալ բոլոր նյութերին, քանի որ դրանց զգալի մասը ստացվել է վերջերս եւ դրանք դեռեւս գտնվում են ուսումնասիրության փուլում:
Ուստի, Հանձնաժողովի գործունեությունը վերջնական արդյունքի հասցնելու համար, նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ժամկետը երկարացնել մինչեւ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ավարտը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ժՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2014 թվականի փետրվարի 26-ի ԱԺՈ-109-Ն որոշման 10-րդ մասի «հինգերորդ նստաշրջանի» բառերը փոխարինել «վեցերորդ նստաշրջանի» բառերով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
21 հունիսի 2014 թվականի,
քաղ. Երեւան
ԱԺՈ - 121 - Ն