Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-548-18.06.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 21-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաեւ վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տրանuպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոuքերն իրարից բաժանող գծանշումների չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով».

2) 11-րդ մասում «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

3) 23-րդ մասում «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով.

4) 24-րդ մասում «կանգառ կատարելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը՝» բառերը.

5) 25-րդ մասից հանել «, ինչպես նաեւ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերը, ինչպես նաեւ «տասնապատիկի» բառը փոխարինել «hնգապատիկի» բառով.

6) 26-րդ մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.

7) 28-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենuգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը

առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսի չափով.

3 Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4.Երթեւեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ եւ ավելի գերազանցելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:»:

Հոդված 4. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասում «առաջին կամ երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ կամ չորրորդ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 128-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասից հանել «կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով» բառերը, ինչպես նաեւ «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.

2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «ՈՒժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով տրանuպորտային միջոցներ վարելը,» բառերով, ինչպես նաեւ «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.

«6. Uույն հոդվածի առաջինից չորրորդ մաuերով նախատեuված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում երրորդ եւ ավելի անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար uահմանված տուգանքի եռապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթեւեկելի մասը սահմանափակելը առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի եւ առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 9. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման:»:

Հոդված 10. Օրենսգրքի 310-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «1232» թիվը փոխարինել «140» թվով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի 2014 թվականի մարտի 27-ի 303-Ա որոշման հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով: Աշխատանքային խմբի կողմից կատարվել են ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրության, դրանց վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություններ: Ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը կազմել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հասարակության լայն շերտերի մոտ դժգոհություն էր առաջացել այն մասին, որ մի դեպքում ճանապարհային նշաններր եւ ճանապարհային գծանշանների պահանջները չկատարելը առաջացնում է մի դեպքում տուգանք նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով, մեկ այլ դեպքում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Այսպես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 124-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: ՎԻՎՕ-ի 124-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաեւ լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հասարակության խոցելի զանգվածը, հաշվի առնելով տեխնիկական սարքերով հայտնաբերված վարչական իրավախախտումների քանակը, բողոքում էր վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների մեծ չափերից: Օրինակ՝ երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելը՝ 1-10 կմ/ժ գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով կամ 11-30 կմ/ժ-ով գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Ակնհայտ է, որ եւ՛ 1 կմ/ժ-ով, եւ՛ 10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում նշանակվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանք կամ 11 կմ/ժ-ով կամ 30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում առաջացնում տուգանք նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Մինչդեռ 1 կմ/ժ-ով եւ 10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում առկա են հանրային վտանգավորության տարբեր աստիճաններ:

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ առանց պատշաճ ծանուցման ճանապարհային ոստիկանության կողմից նշանակված վարչական տույժերը եռապատկվում եւ հնգապատկվում են: Այսպես՝ վարչական տույժի ենթարկված ֆիզիկական անձի կողմից տերմինալի միջոցով տուգանքի վճարման դեպքում գանձվում է միջնորդավճար եւ ֆիզիկական անձը վստահ լինելով, որ տուգանքը վճարել է, մինչդեռ գանձված միջնորդավճարի համար տուգանքի լրիվ չափը կա՛մ եռապատկվում էր, կա՛մ հնգապատկվում:

Եթե ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա ֆիզիկական անձը չի ստանում նվազ նշանակություն ունեցող վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն: Մինչդեռ տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված վարչական իրավախախտումների պարագայում հնարավոր չէր լինում պարզել վարչական իրավախախտման կատարման մեղքի տեսակը:

Հասարակության մոտ դժգոհություն էր առաջացել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար (օրինակ՝ համացանցում տեսանյութ տարածվեց որտեղ 37 համարի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդը ծխում էր):

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը կնվազեցվեն՝ հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանին:

Իրավակիրառական պրակտիկայում ստեղծված անհավասար պայմաններից եւ իրավական որոշակիության սկզբունքից ելնելով՝ սույն նախագծով վերանայվել է սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: Եվ 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով:

Տեսանկարահանման կամ լուսանկարահանման սարքերի միջոցով ամրագրված վարչական պատասխանատվության ենթարկված անձը հնարավորություն է կստանա բողոքարկման վարույթի ընթացքում ազատվել վարչական պատասխանատվությունից, եթե կատարված վարչական իրավախախտումը ունի նվազ նշանակություն:

Տուգանքի չափի ավելացումը 30 օրվա համար սահմանել տուգանքի 25 տոկոսի չափով, իսկ 60 օրվա համար՝ 50 տոկոսի չափով, ինչպես նաեւ տուգանքի չափի ավելացումը իրականացնել միայն տուգանքի փաստացի չվճարված մասի վրա:

Միաժամանակ, աշխատանքային խմբի կողմից կատարված ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել որոշ վարչական իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը խստացնել` ընդունելով հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ այլ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը: Այսպես՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար տուգանքի չափը սույն նախագծով նախատեսվում է բարձրացնել: