Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-548-18.06.2014-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 21-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաեւ վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տրանuպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոuքերն իրարից բաժանող գծանշումների չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով».

2) 11-րդ մասում «եռապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

3) 23-րդ մասում «քառասնապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով.

4) 24-րդ մասում «կանգառ կատարելը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը՝» բառերը.

5) 25-րդ մասից հանել «, ինչպես նաեւ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը» բառերը, ինչպես նաեւ «տասնապատիկի» բառը փոխարինել «hնգապատիկի» բառով.

6) 26-րդ մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով.

7) 28-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «յոթապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենuգրքի 124.4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի չափով:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը`  առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի հարյուր հիսուն տոկոսի չափով.

3 Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4.Երթեւեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

5. Երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ եւ ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի 1-5-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:»:

Հոդված 4. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասում «առաջին կամ երկրորդ» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ կամ չորրորդ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 128-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասից հանել «կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով» բառերը, ինչպես նաեւ «հնգապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.

2) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «ՈՒժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով տրանuպորտային միջոցներ վարելը,» բառերով, ինչպես նաեւ «տասնհինգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասում «քսանապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ մասով.

«6. Uույն հոդվածի առաջինից չորրորդ մաuերով նախատեuված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում երրորդ եւ ավելի անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար uահմանված տուգանքի եռապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 135.2-րդ հոդվածի 2-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «քսանապատիկի» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5.Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթեւեկելի մասը սահմանափակելը առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ՝ uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի եւ առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

Հոդված 9. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 25 տոկոսով:

Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հոդվածներով սահմանված տուգանքը նշանակելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից կամ տուգանքը նշանակելու մասին որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում գանգատը կամ բողոքն առանց բավարարման թողնելու մասին որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու օրվանից 60 օրվա ընթացքում կամ տուգանքը տարաժամկետելու մասին դիմումում նշված ժամկետում տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափը ավելանում է 50 տոկոսով, որը ենթակա է հարկադիր կատարման կարգով բռնագանձման:»:

Հոդված 10. Օրենսգրքի 310-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունում «1232» թիվը փոխարինել «140» թվով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: