Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 67-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Ազգային ժողովի ընդունած օրենքներով` համայնքների եկամուտների նվազեցումը եւ ծախսերի ավելացումը պետք է փոխհատուցի պետությունը, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման (բացի հարկային արտոնությունների տրամադրումից եւ հարկի վերացումից) եւ օրենքով սահմանված այլ դեպքերի:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: