Armenian ARMSCII Armenian
Կ-544-18.06.2014-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի դեկտեմբերի 19-ի ՀՕ-236-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի՝

ա. «վճարող են համարվում» բառերը փոխարինել «վճարող կարող են համարվել» բառերով,

բ. «(այսուհետ` անձինք):» բառերը փոխարինել «(այսուհետ` անձինք), բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի`» բառերով,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1-3-րդ կետերով.

«1) յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ այդ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե մինչեւ այդ տարվա փետրվարի 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.

2) պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչեւ տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված կամ որպես նոտար նշանակում ստացած) անձինք պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչեւ այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն.

3) ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչեւ տվյալ տարվա ավարտը (բացառությամբ օրենքով նախատեսված` տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքի), եթե անձինք ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչեւ այդ օրվան հաջորդող 20-րդ օրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:».

2) 2-րդ մասի «վճարողներ են համարվում» բառերը փոխարինել «վճարող կարող են համարվել» բառերով, եւ մասը «արտոնագրային վճարներով հարկվող» բառերից հետո լրացնել «եւ (կամ) ընտանեկան ձեռնարկատիրության» բառերով.

3) 3-րդ մասի՝

ա. 3-րդ կետից հանել «գյուղատնտեսական արտադրանք արտադրողները,» բառերը,

բ. 4-րդ կետի «բ» ենթակետի «այն անձին» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին» բառերով, եւ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.

«դ. նախորդ տարվա ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 1-3-րդ կետերով նախատեսված խախտումներ.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հայտարարություն (այսուհետ` միասնական հայտարարություն) է ներկայացրել իր հաշվառման վայրի հարկային մարմին (նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին)` միասնական հայտարարությունում նշված օրվանից (բայց միասնական հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 30-րդ օրվանից ոչ շուտ) մինչեւ միասնական հայտարարությունում նշված տարվա ավարտը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Եթե առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում, ապա`

1) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում չորրորդ անգամ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող եւ համարվում է ԱԱՀ վճարող (անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից) տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում.

2) 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում երրորդ անգամ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող եւ համարվում է ԱԱՀ վճարող (անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից) տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում.

3) 2016 թվականի եւ դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա ընթացքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի կրկնակի խախտում արձանագրվելու դեպքում ստուգման ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից (բացառությամբ սույն հոդվածի հինգերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի) հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող եւ համարվում է ԱԱՀ վճարող` անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից` տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում եւ դրան հաջորդող մեկ տարում:

Եթե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին ստուգման ակտը կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները սահմանված կարգով բողոքարկվել են, ապա դիմում-գանգատը մերժվելու մասին որոշումը պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) հանձնելու օրվան հաջորդող օրվանից հարկ վճարողը դադարում է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող եւ համարվում է ԱԱՀ վճարող (անկախ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու հանգամանքից) տվյալ տարում եւ դրան հաջորդող մեկ տարում: Դիմում-գանգատը բավարարվելու կամ դիմում-գանգատը մերժելու վերաբերյալ որոշումը դատական կարգով չեղյալ ճանաչվելու դեպքերում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողը շարունակում է համարվել շրջանառության հարկ վճարող այն պահից, որ պահից, ստուգման ակտի համաձայն, դադարել էր համարվել շրջանառության հարկ վճարող:

Սույն հոդվածի առաջին պարբերության 2-4-րդ կետերով սահմանված փաստերից որեւէ մեկը տեղի ունենալու պահից (օրվանից) մինչեւ այդ օրվան հաջորդող 30-րդ օրը հարկ վճարողը իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում միասնական հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը եւ պահը (օրը):»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. առաջին նախադասությունը «հետեւյալ դրույքաչափերով» բառերից հետո լրացնել «, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ» բառերով,

բ. դրույքաչափերի աղյուսակի «Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ» տողում «3.5%» դրույքաչափը փոխարինել «1%» դրույքաչափով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում խախտման օրվան հաջորդող օրվանից մինչեւ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրն ընկած ժամանակահատվածի համար (շրջանառության հարկի հաշվարկը ներկայացնելով այդ ժամանակահատվածի համար), իսկ 2-րդ կետի «բ» ենթակետով եւ 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում խախտման օրը ներառող եւ մինչեւ տվյալ տարվա ավարտն ընկած հաշվետու ժամանակահատվածների համար առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների համար շրջանառության հարկը հաշվարկվում է հարկվող օբյեկտի նկատմամբ 5 տոկոս դրույքաչափով:».

3) 3-րդ մասը «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերում` 1.1-ին մասով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Շրջանառության հարկ վճարողներն այդ գործունեության մասով շահութահարկի եւ եկամտային հարկի կանխավճարներ չեն կատարում:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները պարտավոր են, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթավորել բոլոր ապրանքներ ձեռք բերելու գործարքները:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, նվազագույն շահութահարկի վճարումները» բառերը, եւ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Շրջանառության հարկի վճարման դադարեցման պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում առեւտրային կազմակերպությունները շահութահարկի, իսկ անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկի կանխավճարները հաշվարկում եւ վճարում են`

1) միասնական հայտարարությունը մինչեւ յուրաքանչյուր եռամսյակի համար կանխավճարի վճարման համար օրենքով սահմանված վերջնաժամկետը ներկայացնելու դեպքում` տվյալ եռամսյակի համար կանխավճարի վճարման ամսաթվից սկսած` օրենքով կանխավճարի վճարման համար սահմանված ժամկետներում.

2) միասնական հայտարարությունը յուրաքանչյուր եռամսյակի համար կանխավճարի վճարման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, բայց մինչեւ տվյալ եռամսյակի ավարտը ներկայացնելու դեպքում` տվյալ եռամսյակին հաջորդող եռամսյակի համար կանխավճարի վճարման ամսաթվից սկսած` օրենքով կանխավճարի վճարման համար սահմանված ժամկետներում:

Եթե միասնական հայտարարությունում նշված է ԱԱՀ վճարող համարվելու եւ որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու` միասնական հայտարարության ներկայացման ամսաթվից տարբերվող ամսաթիվ, ապա սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերի դրույթները կիրառվում են` հիմք ընդունելով միասնական հայտարարությունում նշված ամսաթիվը:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «պայմաններին չբավարարելու» բառերից հետո լրացնել «եւ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած լինելու» բառերով, իսկ նույն մասի «համարել է իրեն շրջանառության հարկ վճարող եւ կատարված գործողությունները ձեւակերպել է» բառերը փոխարինել «շարունակել է իրեն համարել շրջանառության հարկ վճարող եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացրել միասնական հայտարարությունը՝ կատարված գործողությունները ձեւակերպելով» բառերով, ինչպես նաեւ «5-րդ մասով» բառերը փոխարինել «առաջին պարբերության 5-րդ կետով» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում արձանագրվելու դեպքում՝

1) 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը՝

ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է նախազգուշացում,

բ. երկրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է տուգանք` 20 000 դրամի չափով,

գ. երրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ խախտման օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում եւ գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով,

դ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 1-ին կետով նախատեսված դեպքում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` 2014 թվականի հոկտեմբերի 1-ից մինչեւ ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում եւ գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով.

2) 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը՝

ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում կիրառվում է տուգանք` 20 000 դրամի չափով,

բ. երկրորդ անգամ խախտում արձանագրվելու դեպքում մինչեւ խախտման օրն ընկած՝ ավարտված հաշվետու ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում եւ գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաեւ հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը,

գ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված դեպքում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` ընթացիկ տարում շրջանառության հարկ վճարող համարվելու օրվանից մինչեւ ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում եւ գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաեւ հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը.

3) 2016 թվականի հունվարի 1-ից հետո՝

ա. առաջին անգամ խախտում արձանագրվելու դեպքում մինչեւ խախտման օրն ընկած՝ ավարտված հաշվետու ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում եւ գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածների համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաեւ հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը,

բ. սույն օրենքի 5-րդ հոդվածի չորրորդ պարբերության 3-րդ կետով նախատեսված դեպքում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի` ընթացիկ տարում շրջանառության հարկ վճարող համարվելու օրվանից մինչեւ ԱԱՀ վճարող համարվելու օրն ընկած ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ հաշվարկվում եւ գանձման է առաջադրվում շրջանառության հարկի գումարը` 5 տոկոս դրույքաչափով (նվազեցնելով այդ ժամանակահատվածի համար գործունեության այդ մասով իրացման շրջանառության (իրացումից հասույթի) նկատմամբ շրջանառության հարկ վճարողի կողմից հաշվարկված շրջանառության հարկի գումարները), ինչպես նաեւ հարկի գումարները սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարը:».

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հարկային մարմնի կողմից սույն հոդվածով նախատեսված նախազգուշացումը կիրառվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

«Հոդված 14.1. Փաստաթղթավորման պահանջի ապահովման նպատակով հայտարարագրի ներկայացումը կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալների մուտքագրումը

1. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները համարվում են բավարարված նաեւ այն դեպքում, եթե մինչեւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացվող ստուգումը շրջանառության հարկ վճարողը վերադաս հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձեւով ու կարգով (էլեկտրոնային կամ թղթային եղանակով) հարկային մարմին հայտարարագիր է ներկայացրել կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ տվյալներ է մուտքագրել իրեն ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ, եւ այդ հայտարարագրի կամ տվյալների հիման վրա հարկային մարմինը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացվող ստուգմամբ արձանագրել է ձեռք բերված համապատասխան ապրանքների առկայությունը, կամ նույն հավելվածով սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարողի մոտ ստուգում չի իրականացվել:»:

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է վերադաս հարկային մարմինը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, 2-րդ հոդվածի 1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 1-ին կետով նախատեսված` վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետը կիրառվում է միայն այն դեպքում, եթե հարկային մարմինը հարկ վճարողին ծանուցել է սույն օրենքով նման վերջնաժամկետ սահմանված լինելու մասին: Եթե հարկային մարմինը սույն մասով նախատեսված ծանուցումը հարկ վճարողին ուղարկում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված ժամկետներից հետո, ապա որպես շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետ սահմանվում է հարկ վճարողին ծանուցումը տրամադրելու օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրը:

Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված եւ 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք: