Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5431-18.06.2014-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լարցնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետով.
«7) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը.

8) հաստատում է սաիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջները.

9) հաստատում է սաիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի տրման կարգը, պետական գրանցման վկայականի եւ դրա հավելվածի ձեւերը, ինչպես նաեւ պետական գրանցման վկայականի ռեեստրի վարման կարգը:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ պետական վերահսկողության առանձնահատկությունները սննդամթերքի անվտանգության բնագավառում: Սննդամթերքի անվտանգության բնագավառում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ պետական վերահսկողության առանձնահատկությունները սահմանվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Սննդամթերքի անվտանգության մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»
ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» եւ «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Սննդամթերքի անվտանգության մասին», «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին»
ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Անասնաբուժության մասին», «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բուսասանիտարիայի մասին», «Կերի մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքների  նախագծերի ընդունումը պայմանավորված է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում, ինչպես նաեւ կերի անվտանգության բնագավառի   լիազոր մարմնի (այսուհետ՝ Ծառայություն) կառավարման համակարգի, նպատակների  եւ խնդիրների, իրավասությունների շրջանակների, վերապահված գործառույթների եւ լիազորությունների հստակեցմամբ, պետական վերահսկողության ապահովման կազմակերպական, տնտեսական, իրավական ու ֆինանսական հիմքերը սահմանելու, ինչպես նաեւ լիազոր մարմնի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է նաեւ Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի N 299,  2010 թվականի հունիսի 18-ի
N 317 եւ N 318, 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 եւ 881  որոշումների, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի N 995-Ա որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված ԵՄ 178/2002, 853/2004, 852/2004, 882/2004 կանոնակարգերի եւ 2000/29 դիրեկտիվի ներդրման պահանջով:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս հստակեցված չեն լիազոր մարմնի նպատակներն ու խնդիրները, վերապահված իրավասությունների իրականացման գործընթացները, ամբողջական չէ ՀՀ օրենքներով եւ իրավական այլ ակտերով նախատեսված մի շարք գործառույթների արտացոլումը, ինչպես նաեւ ամբողջական կանոնակարգված չէ վերահսկողության իրավական դաշտը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն իրավական ակտերի ընդունման նպատակն է ոլորտի օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրության դրույթներին համապատասխանեցնելը: Միժամանակ կարգավորվում են այնպիսի հարցեր որոնք գործնականում առկա են սակայն գործող օրենսդրությամբ չեն կանոնակարգվում, ինչպես նաեւ այնպիսի հարցեր որոնք դուրս են մնացել օրենսդրական կարգավորման դաշտից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների կողմից:

5.Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի նախագծերի ընդունման դեպքում՝