Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լարցնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետով.
«7) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը.
8) հաստատում է սաիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջները.
9) հաստատում է սաիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական եփաստաթղթի` պետական գրանցման վկայականի տրման կարգը, պետական գրանցման վկայականի եւ դրա հավելվածի ձեւերը, ինչպես նաեւ պետական գրանցման վկայականի ռեեստրի վարման կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ պետական վերահսկողության առանձնահատկությունները սննդամթերքի անվտանգության բնագավառում:
Սննդամթերքի անվտանգության բնագավառում սանիտարա-համաճարակային անվտանգության ապահովման եւ պետական վերահսկողության առանձնահատկությունները սահմանվում են «Սննդամթերքի անվտանգության մասինե եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: