Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.
«7) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության եւ պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը.
8) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջները.
9) հաստատում է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների սանիտարահամաճարակային եւ հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի` պետական գրանցման վկայականի տրման կարգը, պետական գրանցման վկայականի եւ դրա հավելվածի ձեւերը, ինչպես նաեւ պետական գրանցման վկայականի ռեեստրի վարման կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ պետական վերահսկողության առանձնահատկությունները սննդամթերքի անվտանգության բնագավառում
1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման եւ պետական վերահսկողության առանձնահատկությունները սահմանվում են «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: