Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5432-18.06.2014-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան եւ կիրառման ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժության ոլորտի իրականացմանը, կառավարմանն առնչվող հարաբերությունները:

2. Սույն օրենքը տարածվում է անասնաբուժության ոլորտում ծագած հարաբերություններին մասնակից բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ անասնաբուժության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց վրա:

Հոդված 2. Անասնաբուժության ոլորտը

1. Անասնաբուժության ոլորտն ընդգրկում է անասնաբուժական պահանջների կիրառում ուղղված՝

1) կենդանիների առողջության պաշտպանությանը եւ կենդանիների բարեկեցությանը.

2) կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների բռնկումների կանխմանը եւ վերացմանը, անասնահամաճարակային կայուն իրավիճակի եւ ապահովության պահպանմանը.

3) կենդանիների, կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությանը, վերամշակմանը, պահմանը, փոխադրմանը, առեւտրին եւ/կամ իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը.

4) բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությանը, պահմանը, փոխադրմանը, առեւտրին եւ/կամ իրացմանը, ներմուծմանը, արտահանմանը.

5) կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը եւ պահեստավորմանը.

6) անասնաբուժական գործունեությանը, անասնաբուժական կրթությանը եւ գիտությանը, լաբորատոր գործունեությանը, անասնաբուժասանիտարական փորձաքննությանը.

7) անասնաբուժության ոլորտում գործունեության իրականացման արդյունքում վնասակար ազդեցություններից շրջակա միջավայրի պաշտպանությանը.

2. Անասնաբուժության ոլորտն ընդգրկում է նաեւ անասնաբուժական պահանջների պահպանմանն ուղղված անասնաբուժական պետական վերահսկողությունը:

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

1. Uույն oրենքում oգտագործվող հիմնական հաuկացություններն են`

1) լիազոր մարմին (մարմիններ)՝ անասնաբուժության բնագավառում քաղաքականություն մշակող, վերահսկողություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին (մարմիններ).

2) անաuնաբուժություն` կենդանիների հիվանդությունների կանխում, ախտորոշում, բուժում, դրանց վերացման միջոցառումներ, կենդանիների եւ կենդանիների բարօրության պաշտպանություն, կենդանական ծագման մթերքի եւ հումքի արտադրության, վերամշակման, տեղափոխման, իրացման, անաuնաբուժական դեղամիջոցների եւ անաuնաբուժական միջոցների, կերերի, լրացակերերի արտադրության, դրանց ներմուծման եւ արտահանման, կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից Հայաuտանի Հանրապետության տարածքի պահպանության նկատմամբ հuկողության իրականացում.

3) անաuնաբուժական գործունեություն` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մասնագիտական գործունեություն, որը նպատակաուղղված է կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանը, կենդանիների առողջության եւ բարեկեցության պաշտպանությանը, անաuնահամաճարակային իրավիճակների կանխմանը եւ վերացմանը, անվտանգ կենդանական ծագում ունեցող հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի uտացմանը.

4) անաuնաբուժական ծառայություն` անասնաբուժության իրականացում, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից.

5) համայնքը սպասարկող անասնաբույժ՝ մեկ կամ մի քանի համայնքում անասնահամաճարակային պետական միջոցառումների շրջանակներում անասնաբուժական ծառայություն իրականացնող անձ.

6) անասնաբուժական հսկման ենթակա ապրանքներ՝ կենդանիներ կամ դրանց բեղմնավորիչ նյութեր (ինկուբացիոն ձու, սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ, սաղմ), կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք, կենդանական ծագման կողմնակի արտադրանք, կերեր, լրացակերեր, կերային խառնուրդներ, կերային հավելումներ, անասնաբուժական դեղամիջոցներ.

7) անաuնաբուժական ուղեկցող փաuտաթուղթ` անաuնաբուժության ոլորտում օգտագործվող հաշվառված ձեւաթղթեր (վկայական, տեղեկանք, uերտիֆիկատ), որոնք հավաստում են Հայաuտանի Հանրապետություն ներմուծվող, արտահանվող եւ Հայաuտանի Հանրապետության տարածքում փոխադրվող կենդանիների առողջական վիճակը, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների ծագումը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ ապահով տարածքներից եւ կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերատեսակների, բեղմնավորիչ նյութերի, անաuնաբուժական դեղամիջոցների անաuնաբուժաuանիտարական տեuակետից պիտանելիությունը.

8) անաuնաբուժաuանիտարական փորձաքննություն կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կերատեսակների, կենդանիների բեղմնավորիչ նյութերի, անաuնաբուժաuանիտարական գնահատման նպատակով կատարվող հետազոտություն.

9) անաuնաբուժական միջոցներ` անաuնաբուժական գործունեության համար անհրաժեշտ հանդերձանք, uարքեր, գործիքներ, uարքավորումներ, կենդանիների խնամքի եւ պահման պարագաներ, անաuնաբուժական հատուկ տրանuպորտ, տեխնիկա.

10) անասնաբուժական դեղամիջոց` անասնաբուժության ոլորտում օգտագործվող նյութ կամ նյութերի միացություն (կենսապատրաստուկներ` պատվաuտանյութեր, հիվանդությունների հարուցիչների ախտորոշման եւ նույնականացման հավաքածուներ եւ պատրաստուկներ, իմուն եւ գերիմուն շիճուկներ, իմունոգլոբուլիններ, արյան ֆրակցիաներ, կենդանիների հյուսվածքներից եւ օրգաններից ստացված բուժիչ եւ կանխարգելիչ պատրաստուկներ, մանրէական աճեցվածքներ եւ մանրէական տարատեuակներ, հորմոնային պրեպարատներ, թիրեոստատիկներ, բետա-անտագոնիստներ/, բուuական, հանքային, քիմիական, քիմիադեղագործական ծագման նյութեր, պատրաuտուկներ կամ միջոցներ` բուժիչ, ախտահանիչ, հակամանրէային, միջատասպան, կրծողների դեմ պայքարի, հակաճիճվային, հակաարյունապարազիտային, հակատզային, ազդեցությամբ/, դեղային կերերի արտադրության մեջ օգտագործելու նպատակով պատրաստված դեղային պրեմիքս), որը`

ա. կիրառվում է կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, արտաքին միջավայրում վարակի վնասազերծման եւ ոչնչացման համար,

բ. տրվում է կենդանիներին` կենսագործունեության վրա դեղաբանական, իմունաբանական եւ նյութափոխանակության ազդեցության միջոցով ֆիզիոլոգիական խաթարված ֆունկցիաների վերականգնման կամ չեզոքացման կամ բարելավման նպատակով.

11) թիրեոստատիկներ՝ վահանաձեւ գեղձի գործունեության վրա ազդող նյութեր, որոնք նպաստում են կենդանիների աճման արդյունավետությանը.

12) հորմոնային պրեպարատ՝ արտադրանքներ, որոնք պարունակում են հորմոնալ` էստրոգենային, անդրոգենային եւ հեստագենային ուղղակի եւ անուղղակի ազդեցությամբ նյութեր.

13) անասնաբուժական դեղամիջոցի դադարեցման ժամանակահատված` անասնաբուժական դեղամիջոցի վերջին անգամ կիրառման եւ կենդանիներից կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման միջեւ ընկած ժամանակահատված, որի ընթացքում հավաստվում է, որ կենդանական ծագման հումքում եւ մթերքում անասնաբուժական դեղամիջոցի մնացորդային քանակներ չեն պարունակվում կամ մնացորդային թույլատրելի քանակները չեն գերազանցվում.

14) անաuնահամաճարակ` կենդանիների վարակիչ հիվանդությունների համեմատաբար կարճ ժամկետում արագ տարածվելու եւ զգալի տարածքներ գրավելու իրավիճակ, որը բնորոշվում է ընթացքի անընդհատությամբ ու դրuեւորման պարբերականությամբ.

15) անասնապահական ֆերմա` վայր, որտեղ ժամանակավորապես կամ մշտապես պահվում են կենդանիներ, բացառությամբ անասնաբուժական կլինիկաների եւ կենդանիների շտապ օգնության կազմակերպությունների.

16) կենդանիների բեղմնավորիչ նյութեր` սերմնահեղուկ, ձվաբջիջ, զիգոտ եւ սաղմ, բեղմնավորված ձկնկիթ, ինկուբացիոն ձու, որոնք օգտագործվում են կենդանիների արհեստական սերմնավորման, բեղմնավորման եւ բազմացման համար.

17) կենդանիներ` կաթնասուններ, թռչուններ, երկկենցաղներ, սողուններ, ձկներ, կակղամորթեր, խեցգետնակերպեր, խխունջներ, միջատներ, այլ ողնաշարավոր եւ անողնաշարավոր կենդանիներ, որոնք պահվում են մարդկանց կողմից կամ ազատ գոյատեւում են.

18) գյուղատնտեսական կենդանիներ՝ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ /տավար, գոմեշ, ոչխար, այծ/, խոզ, ձի, հավ, հնդկահավ, լոր, սագ, բադ, ճագար, ջայլամ, մեղու, շերամ եւ այլն, որոնք պահվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով.

19) տնային կենդանի՝ կենդանիներ, որոնք պատկանում են

կերակրվող, բուծվող կամ պահվող, սակայն որպես կանոն սննդամթերքի ստացման համար չնախատեսված կենդանիների տեսակներին.

20) կենդանիների քնեցում` պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցով կենդանիների ժամանակավոր ցավազրկում կամ կյանքի ընդհատում:.

21) կենդանիների համարակալում` գյուղատնտեսական կենդանիների /բացառությամբ թռչունների, մեղուների/ եւ տնային կենդանիների ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների կամ մարմնի որոշակի մասերին էլեկտրոնային չիպերի` կրիչների ամրացում, որը հնարավորություն է ընձեռում անհատականացնել եւ հաշվառել կենդանիներին.

22) մեկուսացում` զոոնոզներով վարակված կամ վարակման կասկածով կենդանիների որոշակի ժամանակահատվածում եւ պայմաններում` առանձնացված տարածքում կամ ցանկապատումներում կամ շինություններում, մեկուսացնող միջոցառումներ.

23) կենդանիների կարանտին` Հայաuտանի Հանրապետության կառավարության կամ տարածքային կառավարման մարմինների կողմից կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկումները վերացնող, վարակի oջախները մեկուuացնող եւ վարակի հետագա տարածումը կանխող, ինչպեu նաեւ այդ ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ժամանակավոր uահմանափակումներ ու լրացուցիչ պարտականություններ uահմանող ռեժիմային գործունեություն.

24) կանխարգելիչ կարանտին՝ վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխող միջոցառումներ, որոնք իրականացվում են ձեռք բերված կենդանիներին 30 օրվա ընթացքում առանձնացված պահելու եւ հիվանդությունների ախտորոշման համար հետազոտություններ ու կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով.

25) կենդանիների կարանտինային եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություններ` կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններ, որոնք արագորեն տարածվում են, ընդգրկում ընդարձակ տարածքներ, պատճառում մեծ տնտեuական վնաu եւ վնասում կամ անմիջականորեն սպառնում են կենդանիների եւ հանրության առողջությանը.

26) կենդանիների պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություններ` արագորեն տարածվելու, ընդարձակ տարածքներ ընդգրկելու եւ մեծ տնտեսական վնասներ հասցնելու հատկություններ ունեցող վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններ, որոնց բացահայտման կամ կասկածի դեպքերը սահմանված կարգով ծանուցվում եւ գրանցվում են,

27) կենդանական ծագման մթերք` կենդանիների uպանդից uտացված միu, uպանդային ենթամթերք, (ենթամաշկային եւ որովայնային ճարպ, ներքին պարենքիմատոզ oրգաններ, արյուն, ուղեղ, լեզու), հալած ճարպ, մսամթերք, կաթ եւ կաթնամթերք, վերամշակված ձուկ, երկկենցաղներ, խեցգետնակերպեր, կակղամորթեր, ցամաքային եւ ջրային անողնաշարավորներ եւ դրանցից ստացված մթերք, չբեղմնավորված ձկնկիթ եւ ձու, մեղր, որոնք առանց վերամշակման կամ վերամշակումից հետո օգտագործվում են սննդում կամ որպեu պարենային հումք.

28) կենդանական ծագման հումք` կենդանիների uպանդից uտացված ներզատիչ գեղձեր, աղիք, կաշի, մորթի, մազ (բուրդ, խոզան, փետուր, աղվամազ), եղջյուր, uմբակ, ոuկոր, չվերամշակված ճարպ, լեղի, արյուն, մեղրամոմ, մոմաթերթ, մեղվի թույն, oձի թույն, կարիճի թույն, կենդանական ծագման այլ թույներ, տեխնիկական ալբումին, կազեին, ժելատին, որuորդական հաղթանշաններ եւ այլն, որոնք oգտագործվում են վերամշակումից հետո.

29) կենդանական ծագման կողմնակի արտադրանք` մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրության, վերամշակման արդյունքում ստացված արտադրանք (մսոսկրային եւ մսային, եղջրային գոյացություններից ստացված, ձկնային ալյուր, արյան չորացված պլազմա եւ արյունից ստացված այլ արտադրանք, հիդրոլիզային սպիտակուցներ, ոսկորներից եւ կենդանական ծագման այլ արտադրանքներից ստացված ժելատին), կենդանիների դիակներ, որոնք հանդիսանում են տեխնիկական հումք, նախատեսված չեն մարդկանց կողմից սպառման համար եւ ենթակա են լրացուցիչ վերամշակման կամ ոչնչացման.

30) զոոնոզներ` կենդանիների վարակիչ հիվանդություններ, որոնց նկատմամբ զգայունակ են կենդանիները, ինչպես նաեւ կենդանիների վարակիչ որոշ հիվանդություններ, որոնց նկատմամբ զգայունակ են կենդանիները եւ մարդիկ:

31) կենդանիների սպանդ՝ մարդու սպառման համար նախատեսված կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացման նպատակով սպանդանոցներում կատարվող կենդանիների սպանդ՝ ներառյալ որոշակի հիվանդությունների դեպքում թույլատրված սանիտարական սպանդը.

32) սանիտարական սպանդ՝ որոշակի հիվանդությունների դեմ պայքարում վարակված կամ վարակման անմիջական սպառնալիքի ենթակա կենդանիների հարկադիր պարտադիր սպանդ` պայմանական պիտանի կենդանական ծագման հումքի եւ մթերքի ստացմամբ.

33) կենդանիների մորթ՝ սույն օրենքով սահմանված նպատակներով եւ դեպքերում ոչ սպանդանոցային պայմաններում կատարվող կենդանիների մորթ.

34) կենդանիների եւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգ՝ կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցի եւ վարակի աղբյուր կամ փոխանցման գործոն հանդիսացող այլ օբյեկտները, առարկաները, որոնց օգտագործումը, սպառումը կամ առկայությունը կարող է կենդանիների եւ/կամ մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնել.

35) վերացում` համաճարակային շղթայի բոլոր փուլերում կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների տարածման սահմանափակմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների արդյունք, երբ համաճարակային շղթան չի գործում.

36) ոչնչացում՝ կենդանիների եւ մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի հետագա որեւէ օգտագործումը բացառելու նպատակով վնասազերծում` այրում կամ բարձր ջերմաստիճանի եւ ճնշման պայմաններում հալեցում: Ոչնչացում է համարվում նաեւ

ա. թաղումը, ստորգետնյա պահեստումը կամ կուտակումը,

բ. վերգետնյա այրումը (վառում) վառելանյութի միջոցով բացօթյա պայմաններում,

գ. անմիջական այրումը հատուկ սարքավորումների պայմաններում.

37) անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ` անասնապահական ֆերմաները եւ տնտեսությունները, արոտավայրերը, ջրելատեղերը, անասնագերեզմանոցները, կենդանաբանական այգիները, ակվարիումները, բնական եւ արհեստական ջրային միջավայրերը, որտեղ բուծվում կամ պահվում են ջրային կենդանիներ, տեռարիումները, վիվարիումները, անասնաբուժական լաբորատորիաները, կենդանիների փոխադրում, կենդանիների նկատմամբ փորձարկումներ, կենդանական ծագման հումք եւ մթերք, կերեր, լրացակերեր, կերատեսակներ, արտադրող, վերամշակող, պահեստավորող, իրացնող, բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն, պահպանում, առեւտուր կամ իրացում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները եւ կազմակերպությունները, գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների շուկաները, առեւտրի օբյեկտները, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինման, պահեստավորման կազմակերպությունները, սպանդանոցները, սպանդային կետերը, բնական ծագում ունեցող կենդանական թափոնների տեղադրման եւ պահման, վնասազերծման վայրերը, կենդանիների շուկաները, կենդանիների կայանատեղերը, հավաքատեղերը, անասնաբուժական կենսապատրաստուկների արտադրության կազմակերպությունները, անասնաբուժական ուսումնական, գիտահետազոտական լաբորատորիաները, կազմակերպությունները, ինչպես նաեւ այլ հաստատությունները, տարածքները, որտեղ եւ/կամ որոնց շրջակայքում վարակիչ կամ մակաբուծային գործոնները կարող են տարածվել:

38) վերամշակում՝ գործունեություն, որի արդյունքում փոփոխության է ենթարկվում կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի պարունակությունը կամ բաղադրությունը՝ վերածվելով սպառման կամ արտադրության համար պիտանի հումքի կամ մթերքի:

39) զոոտեխնիկական նպատակներով կիրառում՝ կենդանիների, բեղմնավորիչ նյութերի, անասնաբուժական դեղամիջոցների օգտագործումը կենդանիների կտղուցը կարգավորելու, սերմնավորման, բեղմնավորման, սաղմերի փոխպատվաստման նպատակով.

40)պայմանական պիտանի կենդանական ծագման հումք եւ մթերք՝ կենդանական ծագման հումք եւ մթերք, որոնք կարող են օգտագործվել վնասազերծումն ապահովող վերամշակումից հետո, որը երաշխավորում է դրանց անվտանգությունը:

Հոդված 4. Անասնաբուժության մասին օրենսդրությունը

1. Անաuնաբուժության ոլորտում հարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, իրավական այլ ակտերով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2

ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 5. Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրները

Անասնաբուժության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`

1) անասնաբուժության ոլորտի իրավական ակտերի կատարման ապահովումը, կենդանիների, մարդկանց առողջության պահպանմանն ուղղված անասնաբուժության բնագավառում գործունեության իրականացումը, շրջակա միջավայրի ու սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.

3) միջազգային եւ տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը եւ տեղեկատվության փոխանակումը.

4) Հայաստանի Հանրապետությունում կենդանիների առողջության եւ բարեկեցության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը.

5) գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա պետական քաղաքականության վերանայումը:

Հոդված 6. Անասնաբուժության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը uահմանում է՝

1) անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ցանկը.

2) կենդանական ծագման մթերքի հիգիենային ներկայացվող ընդհանուր պահանջները.

3) կերատեսակների հիգիենային ներկայացվող պահանջները.

4) կենդանական ծագման կողմնակի արտադրանքին ներկայացվող պահանջները.

5) կենդանական ծագման մթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները, որը ներառում է ինչպես մանրէաբանական, այնպես էլ մակաբուծաբանական եւ քիմիական ցուցանիշներով անվտանգությունը.

6) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտներում համատեղ ստուգումների անցկացման եւ անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների նմուշառման միասնական ընթացակարգը.

7) անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը.

8) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական՝ անասնաբուժասանիտարական պահանջները.

9) տարածքում միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի կիրառման կարգը.

10) գրանցման ենթակա անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների գրանցման կարգը.

11) կենդանիների, կենդանական ծագման մթերքի, կերերի, պրեմիքսների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման կարգը.

12) Եվրոպական Միություն, Եվրասիական տնտեսական միություն եւ այլ երկրներ արտահանվող կենդանական ծագման մթերքում արգելված նյութերը եւ անասնաբուժությունում օգտագործվող նյութերի մնացորդային առավելագույն քանակությունները.

13) մսի եւ կենդանիների սպանդից գոյացած մթերքի անաuնաբուժաuանիտարական փորձաքննության կարգը.

14) կենդանիների uպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը.

15) ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի անաuնաբուժաuանիտարական փորձաքննության կարգը.

16) կաթի եւ կաթնամթերքի անաuնաբուժաuանիտարական փորձաքննության կարգը.

17) մեղրի անաuնաբուժաuանիտարական փորձաքննության կարգը.

18) ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը.

19) անաuնաբուժական դեղամիջոցների արտահանման ու ներմուծման կարգը.

20) անասնաբուժական դեղամիջոցների գրանցման կարգը.

21) անաuնաբուժության ոլորտում oգտագործվող կենսապատրաստուկների արտադրության լիցենզավորման կարգը.

22) անաuնաբուժական ուղեկցող փաuտաթղթերի տրման կարգը.

23) վճարովի անաuնաբուժական ծառայությունների մատուցման կարգը.

24) uպանդանոցներում գյուղատնտեuական կենդանիների uպանդի կազմակերպման կարգը եւ ներկայացվող պահանջները.

25) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի /հարկադիր մորթի/ ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը.

26) կարանտին՝ երկու եւ ավելի մարզերում անասնահամաճարակի բռնկման դեպքում կարանտինի չեղյալ հայտարարումը.

27) անասնահակահամաճարակային միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված հիվանդություններից անկած կենդանիների փոխհատուցման կարգը.

28) կենդանիների ոչնչացման կամ հարկադիր մորթի իրականացման պայմանները, դեպքերը եւ կարգը.

29) կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների ցանկը.

30) կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները.

31) անասնաբուժական պետական վերահսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգի, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտների եւ երրորդ երկրների տնտեսավարողների վերաբերյալ ռեեստրների վարման կարգը.

32) լդ. անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության կարգը.

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝

1) անասնաբուժական պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց հանդերձանքի ձեւը եւ կրելու կարգը.

2) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա հիվանդությունների ցանկը.

3) կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր, պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ ու լայն տարածում ունեցող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերացման ծրագրերը.

4) անասնաբուժությունում օգտագործվող նյութերի կենդանական ծագման մթերքում մնացորդային քանակների հսկողության մոնիթորինգային ծրագրերը.

5) անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծմանը եւ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանմանը ներկայացվող պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունում է uույն oրենքից բխող այլ իրավական ակտեր:

Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմինը հաստատում է՝

1) պետական վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ գրանցամատյանների, կնիքների, փաստաթղթերի, վարչական ակտերի, պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց անհատական կնիքների ձեւը.2) անաuնաբուժաuանիտարական փորձաքննության եզրակացության եւ պիտակի ձեւը.

3) անասնաբուժական գործունեություն իրականացնող անձանց կողմից վարվող գրանցամատյանների ձեւը.

4) կենդանիների անասնաբուժական անձնագրի ձեւը եւ լրացնելու կարգը.

2. Լիազոր մարմինը սահմանում է՝

1) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման հրահանգներ եւ մեթոդական ուղեցույցներ.2) անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները, ըստ անասնաբուժական վերահսկման ենթակա օբյեկտի կամ անասնաբուժական հաստատության տեսակի.

3. Լիազոր մարմինն իրականացնում է`

1) անասնահամաճարակային իրավիճակի կանխորոշում եւ գնահատում, մշտադիտարկում /մոնիթորինգ/.

2) կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն.

3) գյուղատնտեսական կենդանիների համարակալում եւ հաշվառված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում եւ տեղեկատվական շտեմարանի վարում.

4) անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա գործունեությամբ զբաղվող՝ անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաշվառում, դրանց գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում եւ տեղեկատվական շտեմարանի վարում.

5) մաքսային համագործակցության տարածքում գրանցման ենթակա անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների գրանցում.

6) անասնաբուժական պետական վերահսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգի, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա օբյեկտների եւ երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ ռեեստրերի ներդրում.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցում եւ պետական գրանցման վկայականի ռեեստրի վարում.

8) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում եւ (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների եւ անձանց ռեեստրերի վարում.

9) անասնաբուժական դեղամիջոցների գրանցում:

4. Լիազոր մարմինը համագործակցում է անասնաբուժության ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ.

5. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը եւ նրանում ներառված վարակիչ հիվանդությունների ցանկը,

6. Լիազոր մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով uահմանված այլ լիազորություններ (գործողություններ):

Հոդված 8. Անասնաբուժության ոլորտում տարածքային կառավարման մարմնի պարտականությունները

1. Տարածքային կառավարման մարմինը մարզի տարածքում պարտավոր է`

1) ապահովել եւ համակարգել կենդանիների վարակիչ եւ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման միջոցառումների կազմակերպման եւ իրականացման աշխատանքները.

2) լիազոր մարմնի ներկայացմամբ համապատաuխան տարածքում` համայնքում, բնակավայրում կենդանիների կարանտինային հիվանդությունների բռնկման դեպքում uահմանել եւ չեղյալ հայտարարել կարանտինը,

3) աջակցել պետական վերահսկողական գործառույթների իրականացմանը:

Հոդված 9. Անասնաբուժության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

Անասնաբուժության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են ,Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ 3

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԿԱՄ ՀԱՐԿԱԴԻՐ ՄՈՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

Հոդված 10. Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեպքում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի եւ մորթի ենթակված կենդանիների համար փոխհատուցման ծախսերը

Կենդանիների վարակիչ հիվանդությունների դեպքում անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի կամ մորթի ենթակված կենդանիների համար փոխհատուցման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 4

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունքը

1. Հայաuտանի Հանրապետությունում անաuնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն անասնաբուժական մասնագիտական կրթություն ունեցող ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, համապատասխան մասնագետներով ապահովված իրավաբանական անձինք:

2. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան անասնաբուժական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն նաեւ բնակության իրավունք եւ Հայաստանի Հանրապետությունում կամ անասնաբուժական որակավորման փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հետ փոխգործակցության համաձայնագիր ունեցող այլ երկրում անասնաբուժական մասնագիտական կրթություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա կազմակերպությունները:

Հոդված 12. Անասնաբուժական գործունեության պահանջները

1. Անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժները, անանսաբուժական որակավորմամբ աշխատողներ ունեցող իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պարապրոֆեսիոնալները անասնաբուժական գործունեություն իրականացնելու մասին լիազոր մարմնին ներկայացնում են տեղեկատվություն:

2. Անասնաբուժական գործունեություն իրականացնող անձինք իրենց գործունեության իրականացումը կարող են հավաստել կնիքով:

3. Լաբորատոր անասնաբուժական գործունեությունն իրականացվում է անասնաբուժական պետական եւ մասնավոր ուսումնական, գիտահետազոտական կազմակերպություններում, անասնաբուժական կլինիկաներում, լաբորատորիաներում:

Հոդված 13. Անասնաբուժական վերապատրաստումը

Անասնաբուժական ոլորտի պետական մարմինները ապահովում են անասնաբույժ որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստումը:

Հոդված 14. Անասնաբուժական լաբորատոր գործունեությունը

1. Լաբորատոր գործունեությունը ներառում է՝

1) կենդանիների հիվանդությունների ախտորոշիչ հետազոտությունները.

2) անասնաբուժասանիտարական փորձաքննությունը, փորձաքննության ենթակա են՝

ա. չվերամշակված կենդանական ծագման հումքը եւ մթերքը.

բ. չվերամշակված կենդանական ծագման կերատեսակները.

գ. բեղմնավորիչ նյութերը՝ սերմնահեղուկ, բեղմնավորված ձկնկիթ, ինկուբացիոն ձու.

3) անասնապահությունում եւ շրջակա միջավայրի աղտոտմանն առնչվող զոոհիգիենիկ նորմերի, անվտանգության սահմանված նորմերի, արգելված եւ մնացորդային նյութերի բացահայտմանն ուղղված փորձաքննությունը.

4) անասնաբուժական դեղամիջոցների որակի եւ արդյունավետության նկատմամբ հետազոտությունները:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում սահմանված լաբորատոր գործունեությունն իրականացվում է հավատարմագրված կազմակերպություններում:

3. Կենդանիների վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատոր փորձաքննության արդյունքների վիճարկման դեպքում ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից տրված արձանագրությունը համարվում է վերջնական:

ԳԼՈՒԽ 5

ԱՆԱUՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒՅԹՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 15. Անաuնաբուժական գործունեություն իրականացնողների իրավունքները

1. Անաuնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերն իրավունք ունեն`

1) պայմանագրային հիմունքներով կատարել հակաանասնահամաճարակային միջոցառումների աշխատանքներ.

2) կազմակերպել եւ իրականացնել կենդանիների հիվանդությունների կանխարգելման եւ իմունականխարգելման համապատաuխան միջոցառումներ.

3) կատարել կենդանիների հիվանդությունների ախտորոշում, բուժում, վերացում.

4) կենդանիների հիվանդությունների ախտորոշման նպատակով իրականացնել կլինիկական, լաբորատոր (վիրուuաբանական, մանրէաբանական, կենuաքիմիական, քիմիաթունաբանական, ռադիոլոգիական, հյուuվածքաբանական, մակաբուծաբանական) հետազոտություններ, թեuտեր.

5) կատարել կենդանիների արհեuտական uերմնավորում.

6) ում տրամադրել համապատաuխան նմուշի uտորագրված ու կնքված անաuնաբուժական ուղեկցող փաuտաթուղթ.

7) կատարել կենդանիների գրանցում եւ գրանցված կենդանիների համար տրամադրել անասնաբուժական անձնագրեր.

8) ունենալ իրենց գործունեությունը հավաստող համապատասխան նմուշի դրոշմակնիքներ եւ անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներ.

9) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրել խորհրդատվություն` կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերացման միջոցառումների իրականացման վերաբերյալ.

10) նախնական ախտորոշման նպատակով իրականացնել դիակների ախտաբանաանատոմիական հերձում, ըստ անհրաժեշտության, լաբորատոր հետազոտությունների ուղարկել ախտաբանական նմուշներ.

11) կենդանիների համարակալում, հաշվառում, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված՝ կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարում.

12) վարել իր կողմից սպասարկվող անասնապահական ֆերմաների հակաանասնահամաճարակային միջոցառումների վերաբերյալ գրանցամատյանը, որի ձեւը հաստատում է լիազոր մարմինը.

13) օրենքով սահմանված կարգով ստեղծել անասնաբույժների հասարակական կազմակերպություն.

14) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Հոդված 16. Անաuնաբուժական գործունեություն իրականացնողների պարտականությունները

1. Անաuնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են`

1) ապահովել անասնաբուժական գործունեությանը ներկայացվող պահանջները.

2) հակաանասնահամաճարակային միջոցառումների եւ անասնաբուժական գործունեության համապատասխան գրանցամատյաններում կատարել գրանցումներ եւ հաշվետվություն ներկայացնել լիազոր մարմնին.

3) յուրաքանչյուր ամիս լիազոր մարմնին ներկայացնել յուրաքանչյուր նոր գրանցված գյուղատնտեսական կենդանու անասնաբուժական անձնագրի տվյալները.

4) կենդանիների վարակիչ հիվանդությունների առաջացման վտանգի, կենդանիների հիվանդացության եւ անկման դեպքում անհապաղ ծանուցել լիազոր մարմնին եւ իրականացնել հիվանդությունների կանխարգելման եւ վերացման հրահանգները.

5) կենդանիների տերերին տեղեկացնել կենդանիների առողջության վրա անասնաբուժական դեղամիջոցի կամ բժշկական պրեպարատներով հագեցած կերերի կիրառման խախտումների կամ դադարեցման ժամանակահատվածի ազդեցության մասին.

6) անմիջապես տեղեկացնել լիազոր մարմնին` անկած կենդանիների հավաքման, ոչնչացման կամ թաղման գործընթացների խախտումների հայտնաբերման դեպքերում.

7) կենդանիների բուժման եւ զոոտեխնիկական նպատակներով կիրառել հորմոնալ արտադրանքների, բետա-անտագոնիստների, թիրոստատիկ կամ այլ անասնաբուժական դեղամիջոցների եւ անասնաբուժական միջոցների օգտագործման պահանջները.

8) անասնահամաճարակային իրավիճակից ելնելով՝ լիազոր մարմնի նախաձեռնությամբ, հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի աշխատանքներն իրականացնող անասնաբույժներին աջակցելու նպատակով, կատարել կենդանիների հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման եւ վերացման միջոցառումներ:

2. Անաuնաբուժական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, իրավաuությունները վերազանցելու, պետական ու առեւտրային գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու դեպքերում պատաuխանատվություն են կրում oրենքով uահմանված կարգով:

Հոդված 17. Համայնքը սպասարկող անասնաբույժի պարտականությունները

Համայնքը սպասարկող անասնաբույժն իր կողմից սպասարկվող համայնքի տարածքում պարտավոր է իրականացնել՝

1) անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում ընդգրկված կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ պատվաստումներ, ախտորոշման նպատակով արյունառում, այլ անասնաբուժական միջոցառումներ.

2) կենդանիների հաշվառում, համարակալում, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված՝ կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարում.

3) կատարված հակաանասնահամաճարակային միջոցառումների, հայտնաբերված վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ տեղեկատվության եւ հաշվետվության տրամադրում լիազոր մարմնին.

4) գյուղատնտեսական կենդանիների նախասպանդային եւ հետսպանդային զննում.

5) անասնաբուժության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտումներ արձանագրելու դեպքում տեղեկատվության տրամադրում լիազոր մարմնին.

6) կենդանիների պաշտպանությանը եւ բարօրությանը ուղղված անաuնաբուժական գործունեություն.

7) Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տրամադրում.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 6

ՀԱԿԱԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 18. Հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը

1. Հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագիրը պարտադիր է նրանում ընդգրկված կենդանատեսակների նկատմամբ եւ ներառում է`

1) կիրառվող միջոցառումների տեսակները եւ դրանց իրականացման ժամանակահատվածը, անասնագլխաքանակի ընդգրկումը եւ այլն:

2. Հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրում չներառված կարանտինային կամ հատուկ վտանգավոր հիվանդության առաջացման վտանգի կամ բռնկման դեպքում ծրագրում կատարվում է լրացում եւ հատկացվում են հավելյալ պետական միջոցներ:

3. Արտահանման կամ ներմուծման ենթակա կենդանիների ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ծախսերը կատարում են կենդանիների սեփականատերերը:

4. Հակաանասնահամաճարակային միջոցառումներն իրականացվում են կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումների հրահանգներին, մասնագիտական մեթոդական ցուցումներին համաձայն:

Հոդված 19. Կենդանիների վարակիչ հիվանդությունների ծանուցումը եւ գրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում կենդանիների վարակիչ հիվանդությունները ենթակա են պարտադիր ծանուցման եւ գրանցման:

2. Կենդանիների վարակիչ հիվանդությունների միջազգային ծանուցումը կատարվում է Կենդանիների Առողջության Համաշխարհային Կազմակերպության կողմից սահմանված ընթացակարգով: Կենդանիների վարակիչ հիվանդությունները գրանցվում են լիազոր մարմնի կողմից հաստատված անասնահամաճարակային իրավիճակի վերաբերյալ գրանցամատյանում:

ԳԼՈՒԽ 7

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆԸ, ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆԸ, ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆԸ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ՇՈՒԿԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 20. Կենդանիների հաշվառումը, համարակալումը եւ գրանցումը

1. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիները՝ ենթակա են հաշվառման, համարակալման եւ գրանցման, որի արդյունքում ստեղծվում է համարակալված կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգ:

2. Հաշվառման, համարակալման եւ գրանցման արդյունքում գյուղատնտեսական կենդանիների համար կազմվում է կենդանու անձնագիր, կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյաններ, որոնք վարում է համայնքը սպասարկող անասնաբույժը:

3. Համայնքը սպասարկող անասնաբույժը պարտավոր է գրանցամատյաններում մուտքագրել համարակալված մթերատու կենդանու անհատական տվյալները, կենդանու շարժի, սպանդի, անկման, բուծման, հակաանասնահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների եւ այլ տվյալների վերաբերյալ անձնագրային տեղեկությունները:

4. Կենդանիների գրանցման, պահանջվող ձեւերի, գրանցամատյանների եւ կենդանիների անձնագրերի տպագրման, կենդանիների ականջների պիտակավորման գործընթացի, պիտակավորման համար անհրաժեշտ սարքավորումների, տարբերակող պիտակների ձեռքբերման, էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման եւ ստացված տվյալների մշակման ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 21. Կենդանիների եւ թռչունների բուծմամբ, անասնապահությամբ զբաղվողների պարտականությունները

1. Կենդանիների եւ թռչունների բուծմամբ, անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը պարտավոր են՝

1) ֆերման սպասարկող անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը ծանուցել կենդանիների քանակների փոփոխությունների վերաբերյալ`

ա. նոր ձեռք բերված կամ տնտեսությունը լքած կամ անկած կամ սպանդի կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանիների դեպքում՝ 3 օրվա ընթացքում.

բ. տնտեսությունում նոր ծնված խոճկորների, հորթերի, գառների, այծերի եւ մտրուկների դեպքում՝ յոթ օրվա ընթացքում.

2) ֆերման սպասարկող անասնաբույժին կամ անասնաբուժական ծառայությանը 3 օրվա ընթացքում ներկայացնել նոր ձեռքբերված կենդանու անձնագիրը՝ առկայության դեպքում, եւ ձեռքբերված մթերատու կենդանիների անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը.

3) ապահովել իրենց տնօրինության տակ գտնվող հաշվառման եւ համարակալման ենթակա կենդանիների համարակալումը, պատվաստումները, ախտորոշիչ հետազոտությունները.

4) պահել գրանցամատյան, որը պետք է պահվի առնվազն հինգ տարի ժամկետով, որտեղ ֆերման սպասարկող անասնաբույժի կամ անասնաբուժական ծառայության կողմից լրացվում են`

ա. կենդանիների համարակալումները.

բ. անկած, մորթված, վաճառված, նոր ձեռքբերված կենդանիների մասին.

գ. անասնապահական ֆերմայի հաշվառման համարը, որտեղից ստացվել են կենդանիները կամ որտեղ դրանք վաճառվել են.

դ. կատարված բուժումների, ախտորոշումների, պատվաստումների, մշակումների մասին.

ե. ֆերմայում աշխատողների՝ կենդանիների խնամողների մասին.

5) ֆերման սպասարկող անասնաբուժական ծառայությանը եւ/կամ լիազոր մարմնին տեղեկացնել կենդանիների առողջական վիճակի վերաբերյալ փոփոխությունների, հիվանդացության, իրականացրած սանիտարական սպանդի, կենդանիների մորթի եւ սատկած կենդանիների մասին.

6) ֆերման սպասարկող անասնաբուժական ծառայության, համայնքը սպասարկող անասնաբույժի եւ լիազոր մարմնի համար ապահովել անասնապահական ֆերմայում եւ անասունների նկատմամբ համապատասխան գործունեությունն ազատորեն իրականացնելու հնարավորություն.

7) պահպանել կենդանիների պահմանը, տեղաշարժին եւ տեղափոխմանը ներկայացվող պահանջները.

8) պահպանել կենդանիների պաշտպանության եւ բարօրության պահանջները.

9) կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման, սահմանափակման եւ ոչնչացման միջոցառումների իրականացման շրջանակներում կատարել ներգրավված անասնաբույժների ցուցումները, լիազոր մարմնի հանձնարարությունները, կարգադրությունները.

10) պահպանել գյուղատնտեսական կենդանիների խնամքին եւ պահմանը ներկայացվող զոոհիգիենիկ պահանջները, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների շրջանառության փուլերում գործունեություն իրականացնող անձանց պարտականությունները եւ սահմանափակումները

1. Կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են`

1) ապահովել կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

2) անաuնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամ անկումների մաuին.

3) թույլ տալ եւ աջակցել անաuնաբույժներին զննելու կենդանիներին, պատվաuտել դրանց, ինչպեu նաեւ կատարել ախտորոշիչ հետազոտություններ եւ այլ թեuտեր.

4) անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծել եւ արտահանել կամ դրանց տարանցիկ փոխադրումն իրականացնել uույն oրենքով, դրանից բխող իրավական ակտերով եւ միջազգային անաuնաբուժական oրենuդրությամբ սահմանված պահանջներին համապատաuխան.

5) կենդանիների, բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կերատեսակների տեղափոխումը եւ իրացումը իրականացնել միայն անաuնաբուժական ուղեկցող փաuտաթղթերի առկայությամբ.

6) արտահանել, արտադրել, պահպանել, վերամշակել եւ շուկայում տեղակայել` իրացնել անաuնաբուժաuանիտարական փորձաքննության ենթարկված կենդանական ծագման հումք եւ մթերք, կերատեսակներ.

7) առանց անաuնաբուժական ծառայության գրավոր համաձայնության` բացառել կենդանիների մորթը եւ մորթից գոյացած մթերքի եւ հումքի իրացումը:

8) հաշվառվել լիազոր մարմնում՝ անձամբ կամ փոստային առաքման կամ ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի կամ պաշտոնական էլեկտրոնային կայքում առցանց գրանցվելու միջոցով` ներկայացնելով տեղեկատվություն իրենց կողմից կատարվող գործառնությունների եւ դրանց իրականացման տարածքների մասին, որը պարունակում է հետեւյալ տվյալները`

ա. սննդի օպերատորի անվանումը կամ անունը, ազգանունը.

բ. գործունեության /գործառնության/ տեսակը.

գ. գործունեության իրականացման վայրը.

դ. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

ե. պետական գրանցման վկայականի սերիան եւ համարը.

9) սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հաշվառման տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում փոփոխությունը կատարելուց հետո 3 օրվա ընթացքում լրացուցիչ տեղեկացնել լիազոր մարմնին:

2. Արգելվում է`

1) չհամարակալված մթերատու կենդանիների տեղաշարժը կամ տեղափոխումը, որոնց նկատմամբ չեն կիրառվել հակաանասնահամաճարակային տարեկան եւ կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերացման հրահանգներով սահմանված միջոցառումները.

2) գյուղատնտեսական կենդանիների անհատական ականջանշանների եւ կամ այլ տեսակի համարակալումների հանումը կամ մեղվի փեթակների նշանների ջնջումը.

3) առանց անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության մթերատու կենդանիների, իսկ խոշոր եղջերավոր եւ միասմբակավոր անասունների համար` նաեւ առանց անձնագրի տեղափոխումը.

4) թափոնների հավաքման համար հատուկ հատկացված տեղերում անասնապահությունը կամ կենդանիների բուծումը, կենդանիների կերակրումը.

5) հիվանդ կամ հնարավոր վարակակիր կենդանիների տեղափոխումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն իրականացվում է անասնաբույժի գրավոր ցուցումով կամ լիազոր մարմնի գիտությամբ եւ թույլտվությամբ.

6) կենդանիների կերակրումը` սննդի մնացորդներով, բացառությամբ այն կենդանիների, որոնք բուծվում են մորթու արտադրության համար.

7) հասարակական արոտավայրերի եւ ջրելատեղերի օգտագործումը չհամարակալված եւ/կամ հակաանասնահամաճարակային տարեկան միջոցառումներում չներառված մթերատու կենդանիների կողմից.

8) խոզերի արոտախոտային աճեցումը.

9) վերամշակված կենդանական ծագման սպիտակուցներով արոտների պարարտացումը.

10) անասնաբուժական դեղամիջոցների կիրառումը անասնաբուժական կրթություն չունեցող անձանց կողմից.

11) կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման հրահանգներով արգելված սատկած կենդանիների մաշկազերծումը կամ դիահերձումը կամ այդ հիվանդություններով հիվանդ կենդանիների սանիտարական սպանդը կամ մորթը.

12) անասնաբուժական դեղամիջոցների արտադրության համար նախատեսված ակտիվ եւ կամ այլ նյութերի կիրառումը, որոնք կարող են կիրառվել որպես անասնաբուժական դեղամիջոց.

13) շների եւ կատուների կաշիների արտադրությունը, ներմուծումը եւ արտահանումը.

3. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինվում` /հավաքումը, պահումը, փոխադրումը, իրացումը, վերամշակումը, ոչնչացումը/ եւ/կամ պահեստավորվում է այնպես, որ երաշխավորվի վերջնական արտադրանքի ամբողջական անվտանգությունը, կանխվի մարդկանց եւ կենդանիների առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը եւ շրջակա միջավայրի վարակման հնարավորությունը:

Հոդված 23. Կենդանիների ցուցահանդեսների եւ/կամ մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները

1. Կենդանիների ցուցահանդեսներ եւ/կամ մրցույթներ կամ կենդանիների մասնակցությամբ գործունեություն կամ կենդանիների շուկա կազմակերպող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրականացվող միջոցառումից առնվազն 7 օր առաջ ծանուցում են լիազոր մարմնին` նշելով գործունեության տեղը եւ ժամը:

2. Ֆերմերային տնտեսությունների, կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների եւ այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերը, ինչպես նաեւ ցուցահանդեսներ եւ/կամ մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողները պարտավոր են ապահովել կենդանիների պաշտպանությանը եւ բարօրությանը ներկայացվող պահանջները:

ԳԼՈՒԽ 8

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻՆ, ՄԹԵՐՔԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 24. Կենդանական ծագման հումքին եւ մթերքին ներկայացվող պահանջները

1. Կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրության, վերամշակման, պահման, փոխադրման, առեւտրի կամ իրացման, օգտահանման եւ ոչնչացման գործընթացները պետք է համապատասխանեն՝

1) կենդանական ծագման սննդամթերքի հիգիենային ներկայացվող ընդհանուր եւ հատուկ պահանջներին, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) բնակչության կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման արտադրանքին ներկայացվող պահանջներին, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

3) սույն օրենքի, ,Սննդամթերքի անվտանգության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքին եւ իրավական այլ ակտերի պահանջներին:

2. Մարդկանց կողմից սպառման համար նախատեսված կենդանական ծագման հումքը եւ մթերքը պետք է ստացվի այն կենդանիներից, որոնք`

1) ենթարկվել են անասնաբուժական հետազոտման եւ նախասպանդային եւ հետսպանդային զննման.

2) ծագում են անասնահամաճարակային տեսակետից ապահով վայրերի տնտեսություններից.

3) կենդանիների կարանտինային եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեպքերի կամ դրանց կասկածների հետեւանքով արգելքներ կամ սահմանափակումներ չկան:

3. Մարդկանց կողմից սպառման ենթակա կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությունը, վերամշակումը, վաճառքը իրականացնում են սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված անձինք:

4. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքից ստացված մարդկանց կողմից սպառման ոչ ենթակա կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությունը, վաճառքը եւ շուկայում տեղակայումը իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնում հաշվառված հաստատություններում:

Հոդված 25. Կենդանական ծագման հումքի եւ մթերքի շրջանառության արգելումը

1. Կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրությունը, վերամշակումը, առեւտուրը կամ իրացումը արգելվում է, եթե`

1) ստացվել է մինչեւ դրանց դադարեցման ժամանակահատվածի լրանալը անասնաբուժական դեղամիջոցով բուժվող, թիրոստատիկ կամ բետա-ագոնիստներ ընդունած կենդանիներից.

2) ստացվել է սոմատոտրոպ հորմոնային պրեպարատներով բուժված կթու կենդանիներից.

3) դրանցում հայտնաբերված են վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կամ անասնաբուժական դեղամիջոցի մնացորդների առավելագույն թույլատրելի չափաքանակների գերազանցում:

2. Բուժիչ եւ զոոտեխնիկական նպատակներով հորմոնալ անասնաբուժական դեղամիջոցները, թիրեոստատիկները եւ բետա-ագոնիստները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

Հոդված 26. Կենդանական ծագման հումքի եւ մթերքի, մարդու կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանքի փոխադրման պահանջները

1. Կենդանական ծագման հումքի եւ մթերքի փոխադրումը իրականացվում է համապատասխան տրանսպորտային փոխադրամիջոցներով` փոխադրմանը ներկայացվող պահանջներին համապատասխան:

2. Կենդանական ծագման հումքը եւ մթերքը փոխադրվում է անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերով:

3. Կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի փոխադրումը իրականացնում են լիազոր մարմնում հաշվառված ապրանքափոխադրողները:

Հոդված 27. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը

1. Անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը հավաստում են անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների տեղափոխմանը, առեւտրին կամ իրացմանը, ներմուծմանը եւ արտահանմանը ներկայացվող անասնաբուժական պահանջներին համապատասխանությունը եւ տրվում են`

1) անասնաբուժական վկայականները՝ անասնաբույժների կողմից.

2) ներմուծման եւ արտահանման սերտիֆիկատները՝ լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից:

2. Լիազոր մարմինն ապահովում է անասնաբուժական փաստաթղթերի տրման համակարգ, հիմք ընդունելով`

1) համարակալված փաստաթղթի համարը.

2) փաստաթուղթը տվողի ստորագրությունը, նրա դրոշմակնիքը.

3) յուրաքանչյուր անասնաբուժական փաստաթղթի պատճենը, որը պետք է պահվի տրվելուց հետո 3 տարի ժամկետով:

Հոդված 28. Անասնաբուժական դեղամիջոցներին ներկայացվող պահանջները

1. Անասնաբուժական դեղամիջոցների կիրառումը, արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, առեւտուրը կամ իրացումը կարգավորվում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործվում են պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է օրենսդրությամբ սահմանված Ա1 խմբի (ստիլբեններ, ստիլբենների ածանցյալներ, դրանց աղեր եւ եթերներ), Ա2 խմբի (հակաթիրոիդային նյութեր), Ա3 խմբի (ստերոիդներ` անդրոգեն, գեստագեն եւ էստրոգեն ակտիվությամբ օժտված նյութեր` բացի 17?-էստրադիոլից եւ նրա եթերանման ածանցյալներից, բետա համազդիչներից եւ պայմանականորեն արգելված կտղուցածինից), Ա6 խմբի (քլորամֆենիկոլ, նիտրոֆուրաններ, նիտրոիմիդազոլներ), Բ1 խմբի (հակամանրէային նյութերից սուլֆադիազին), Բ2ա խմբի (ֆեմբեբդազոլ, լեւամիզոլ), Բ2զ խմբի (ցիպերմետրին), Բ3ե խմբի (մալախիտային կանաչ եւ լեյկոմալախիտային կանաչ, բյուրեղային վիոլետ եւ լեյկոբյուրեղային վիոլետ) նյութերի օգտագործումը, եթե՝

1) այդ նյութերը որեւէ եղանակով նախատեսված է օգտագործել ցամաքային կամ ջրային կենդանիների պահման կամ բուծման ընթացքում կամ սպանդի կամ մարդու կողմից սննդում օգտագործելու համար նախատեսված ապրանքային տեսքով.

2) մարդու կողմից սպառման համար շուկայահանվել են մթերատու եւ ջրային կենդանիներ, որոնց ներարկվել են վերոհիշյալ նյութերը, եւ նման կենդանիներից ստացվել է կենդանական ծագման մթերք կամ վերամշակված արտադրանք.

3) դրանք հորմոնային ծագման արտադրանք են, որը՝

ա. հանդիսանում է որպես նստվածքային արտադրանք.

բ. ունի կիրառումից հետո 15 օրից ավելի անասնաբուժական դեղամիջոցի դադարեցման ժամանակահատված.

գ. չունի օգտագործման պայմաններ կամ դրանք հայտնի չեն.

դ. հնարավոր չէ հայտնաբերել՝ այդ թվում թույլատրելի սահմանները գերազանցող մնացորդների առկայությունը կամ գոյություն չունեն ազդանյութեր (ռեագենտներ) կամ սարքավորումներ վերլուծական մեթոդներով օգտագործելու համար.

4) որպես բետա համազդիչներ պարունակող անասնաբուժական դեղամիջոց՝ օգտագործման դեպքում ունեն բուժման ավարտից հետո 28 օրը գերազանցող դադարեցման ժամանակահատված.

5) բուժիչ՝ թերապեւտիկ նպատակներով ալիլային տրենբոլոն եւ բետա համազդիչներ նյութերը պարունակող անասնաբուժական դեղամիջոցներ որոնք ներարկվում են բտման եւ գիրացման շրջանի ընթացքում եւ վերարտադրողական կյանքի վերջում բուծվող գյուղատնտեսական կենդանիներին:

4. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է՝

1) թերապեւտիկ նպատակներով գյուղատնտեսական կենդանիներին տեստոստերոնի, պրոգեստերոնի եւ դրանց ածանցյալների ներարկումը, որոնք գործածման տեղում ներծծվելուց հետո հիդրոլիզի ժամանակ հեշտությամբ արտադրում են ծնունդ առաջացնող միացություն եւ օգտագործվում են նաեւ ձվարանների թերֆունկցիան բուժելու նպատակով հեշտոցային պարույրների տեսքով, սակայն ոչ իմպլանտի միջոցով.

2) ալիլային տրենբոլոնի կիրառումը ձիերի համար, որն ընդունվում է բերանային կամ բետա համազդիչների ձեւով այն պայմանով, որ կիրառվեն օգտագործման հրահանգին համապատասխան.

3) բետա համազդիչների կիրառումը ներարկման եղանակով կովերին՝ ծննդաբերության ժամանակ ծննդալուծում առաջացնելու նպատակով.

4) ջրային կենդանիներին՝ փոքր ձկներին սեռը փոխելու նպատակով. առաջին երեք ամիսների ընթացքում բուժել անասնաբուժական դեղամիջոցներով, որոնք ունեն անդրոգեն` այրածին ազդեցություն, եւ թույլատրված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

ԳԼՈՒԽ 9

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԹԵՐՔԻ ԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՂՄՆԱԿԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 29. Մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինմանը ներկայացվող պահանջները

1. Մարդկանց կողմից սպառման համար չնախատեսված կենդանական ծագման կողմնակի արտադրանք տնօրինող կազմակերպությունները ներդնում եւ կիրառում են գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության եւ ռիսկերի կառավարման համակարգ, որն ընդգրկում է`

1) տեխնոլոգիական փաստաթղթեր` արդյունաբերված արտադրանքների նկարագրությամբ եւ դրանց նպատակների մասին տեղեկատվությամբ.

2) արտադրական ընթացքի փուլերի հաջորդականության մասին նկարագրություն.

3) արտադրական ընթացքների բոլոր փուլերի ժամանակ վտանգի եւ ռիսկի գնահատման վերլուծություն.

4) արտադրական ընթացքի կրիտիկական վերահսկման կետեր.

5) յուրաքանչյուր կրիտիկական վերահսկման կետի համար կրիտիկական սահմաններ.

6) կրիտիկական վերահսկման կետերում մոնիթորինգի կանոններ եւ ցուցիչների վերահսկողություն.

7) տեխնիկական կանոնակարգերով, նորմատիվ փաստաթղթերով եւ իրավական այլ ակտերով սահմանված պահանջներ.

8) փաստաթղթերի պահպանման վերաբերյալ պահանջներ, որոնք կարող են ընդգրկել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը:

2. Կազմակերպության սեփականատերը կամ օգտագործողը պետք է մասնագետներ նշանակի, ովքեր պատասխանատու են համակարգի համար եւ պետք է պարբերաբար ամփոփեն եւ վերլուծեն արդյունքները:

3. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը եւ դրանցից ստացված արտադրանքները հավաքվում, տեղափոխվում, պահվում, իրացվում, վերամշակվում կամ ոչնչացվում են այնպես, որ երաշխավորվի վերջնական արտադրանքի ամբողջական անվտանգությունը եւ կանխվի մարդկանց եւ կենդանիների առողջությանն սպառնացող վտանգի առկայությունը եւ շրջակա միջավայրի վարակվելու հնարավորությունը:

4. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինումը /հավաքումը, պահումը, փոխադրումը, իրացումը, վերամշակումը կամ ոչնչացումը/ եւ պահեստավորումը իրականացվում է լիազոր մարմնում հաշվառված կազմակերպություններում:

5. Անհատները եւ իրավաբանական անձինք որոշակի գործունեության արդյունքում ստացված կենդանական ծագման կողմնակի արտադրանքը, մինչեւ դրանց տնօրինումը կամ պահեստավորումը, պարտավոր են պահել մեկուսացված շինություններում, կոնտեյներներում կամ սարքավորված վայրերում:

6. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի եւ դրանցից ստացված արտադրանքի տնօրինմանը, պահեստավորմանը, շուկայում տեղակայմանը եւ տեղափոխմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի փաթեթավորման, պահեստավորման, բեռնման, փոխադրման, բեռնաթափման եւ ոչնչացման ծախսերը կատարվում են սեփականատիրոջ միջոցների հաշվին:

8. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործումը` ախտորոշման, կրթական եւ հետազոտական նպատակներով թույլատրում է լիազոր մարմինը:

9. Ախտորոշիչ եւ հետազոտական, կրթական կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնում են հայտ` նշելով կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման նպատակները, բնույթը եւ քանակը, ինչպես նաեւ հաստատությունը, որտեղից դրանք պետք է ստացվեն:

10. Լիազոր մարմինը հայտի ստացումից հետո 7 օրվա ընթացքում ուսումնասիրում է փորձարկումների համար նախատեսված շինությունների, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման պայմանների համապատասխանությունը ներկայացվող անասնաբուժական պահանջներին եւ ուսումնասիրության արդյունքների ստացումից հետո 3 օրվա ընթացքում թույլատրում է կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործումը` նշելով այնտեղ դրանց օգտագործման եւ պահեստավորման պայմանները կամ հիմնավորված մերժում է սույն հոդվածի 2-րդ հոդվածով սահմանված հայտում նշվող տեղեկությունների թերի կամ չներկայացման ու կենդանական ծագման կողմնակի արտադրանքի օգտագործման պայմաններին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության կամ ուսումնասիրության արդյունքում տրված անհամապատասխանությունները չվերացնելու դեպքերում:

Հոդված 30. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինողի պարտականությունները

1. Կենդանական ծագման կողմնակի արտադրանքը տնօրինող եւ/կամ պահեստավորող տնտեսվարող սուբյեկտները`

1) իրականացնում են անվտանգության գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության եւ ռիսկերի կառավարման համակարգ, որն ապահովում է վտանգի վերլուծությունը եւ կրիտիկական կետերի հսկողությունը.

2) նշանակում են գործունեության վտանգի աղբյուրի վերլուծության եւ ռիսկերի կառավարման համակարգ, համակարգի համար պատասխանատու մասնագետներ եւ պարբերաբար ամփոփում, վերլուծում են արդյունքները.

3) ապահովում են պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համապատասխանությունը ներկայացվող պահանջներին.

4) իրականացնում են պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր խմբաքանակի տեղաշարժի հսկման համակարգ.

5) ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում անմիջապես ծանուցում են լիազոր մարմնին.

6) լիազոր մարմնի ցուցումով`

ա. հայտնաբերում են անհամապատասխանության պատճառը.

բ. վերամշակում կամ ոչնչացնում են խմբաքանակը.

գ. ապահովում են յուրաքանչյուր խմբաքանակի փորձաքննությունը.

դ. նախաձեռնում են մաքրման եւ ախտահանման միջոցառումներ:

ԳԼՈՒԽ 10

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 31. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների բռնկման դեպքում իրականացվող գործողությունները

1. Կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կաuկածի կամ հայտնաբերման դեպքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են անհապաղ տեղեկացնել սպասարկող անաuնաբուժական ծառայությանը կամ լիազոր մարմնին:

2. Հիվանդության նախնական ախտորոշումը կատարում է անասնաբուժական ծառայությունը, որը հիվանդության ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով կատարում է նմուշառում եւ ախտաբանական նյութի նմուշները ներկայացնում անասնաբուժական ազգային ռեֆերենս լաբորատորիա եւ իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:

3. Ախտորոշումը հաuտատվելուց հետո լիազոր մարմինը առաջարկություն է ներկայացնում տարածքային կառավարման մարմիններին կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր եւ պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների վերացման համալիրում վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքներում կարանտին սահմանելու վերաբերյալ, իսկ կարանտինային հիվանդություն չհանդիսացող հիվանդությունների դեպքում սահմանափակումներ: Կարանտինային գոտում uահմանափակվում կամ դադարեցվում են կենդանիների, մարդկանց, հաuարակական տրանuպորտի տեղաշարժը, անասնաբուժական վերահսկման ապրանքների տեղափոխումը:

4. Հաշվի առնելով հիվանդության հարուցիչի ախտածնությունը եւ վարակունակությունը, տարածման առանձնահատկությունները, տարածքի աշխարհագրական դիրքը եւ բնական այլ պայմանները, լիազոր մարմնի առաջարկության հիման վրա տարածքային կառավարման մարմնի կողմից սահմանվում են կարանտինային գոտու`

1) վարակի oջախի տարածքի.

2) վարակի oջախի շուրջը՝ մինչեւ 3 կմ շառավղով պաշտպանվող տարածքի.

3) պաշտպանվող տարածքի շուրջը՝ մինչեւ 10 կմ շառավղով վերահuկվող տարածքի uահմանները:

5. Նշված տարածքներում (այuուհետ` կարանտինային գոտի) իրականացվում են հակաանաuնահամաճարակային հետեւյալ միջոցառումները`

1) եթե կարանտինային գոտին ներառում է երկու uահմանակից համայնքների կամ մարզերի տարածքները, ապա հիվանդության վերացման միջոցառումները համապատասխանաբար իրականացնում են երկու մարզերի կամ համայնքների տարածքային պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները: Եթե անաuնահամաճարակը ընդգրկել է երեք եւ ավելի մարզեր, հատուկ վտանգավոր եւ կարանտինային հիվանդությունների կանխարգելման, վերահսկման եւ ոչնչացման միջոցառումների կազմակերպման, համակարգման, իրականացման եւ ֆինանսավորման նպատակներով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է Կենտրոնական անասնահամաճարակային միջգերատեսչական Խորհուրդ եւ սահմանվում են անհրաժեշտ գործողություններ, որը ղեկավարում է վարչապետը կամ փոխվարչապետը: Խորհրդի կազմը ընդգրկում է ներկայացուցիչներ լիազոր մարմնից, գյուղատնտեսության, առողջապահության, արդարադատության, պաշտպանության, ֆինանսների, տրանսպորտի եւ կապի, բնապահպանության բնագավառներում պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմիններից: Մարզերում ստեղծվում են տարածքային անասնահամաճարակային մշտական գործող հանձնաժողովներ, որոնց կազմը եւ լիազորությունները հաստատում է մարզպետը.

2) եթե հիվանդության հարուցիչը վտանգավոր է նաեւ մարդկանց առողջության համար, անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են առողջապահության մարմինների հետ համատեղ.

3) լրացուցիչ միջոցառումներ` կարանտինի ժամկետի երկարաձգում, համայնքների ու մարզերի տարածքում տրանuպորտային միջոցների երթուղիների արգելք, տրանսպորտի երթուղիների փոփոխություն իրականացնելու առաջարկություններով տարածքային կառավարման մարմինը դիմում է այլ մարմիններին` ներգրավելով ոuտիկանության, ազգային անվտանգության եւ այլ ուժեր ու միջոցներ: Համապատաuխան միջոցառման մաuին որոշումը կայացվում է 24 ժամվա ընթացքում.

4) հիվանդության առաջացման հաuտատումից հետո uույն հոդվածի 5-րդ մաuի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նշված տարածքներում վարակի oջախի վերացման վերաբերյալ ներգրավված անաuնաբույժների կամ անասնաբուժական ծառայության ցուցումները եւ լիազոր մարմնի պաշտոնատար անձանց կարգադրությունները պարտադիր կատարման ենթակա են բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար.

5) եթե տնտեսական եւ/կամ հիվանդության տարածման կանխման նպատակով անասնահամաճարակային տեսակետից եւ Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ հիվանդությունների դեմ պայքարի հրահանգներով թույլատրվում է հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ, ապա uպանդանոցներում, կենդանական ծագման հումք եւ մթերք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց uեփականության եւ կազմակերպական-իրավական ձեւից, սանիտարական սպանդի են ենթարկվում հիվանդ կամ հիվանդացության մեջ կասկածվող վտանգված կենդանիները եւ/կամ վերամշակվում է դրանց uպանդից գոյացած մթերքն ու հումքը.

6) կենդանիների վարակիչ հիվանդությունը վերացնելու կամ դրա տարածումը կանխելու համար անասնաբուժական պետական վերահսկման ապրանքի ոչնչացում:

Հոդված 32. Կենդանիների բարեկեցությունը

1. Կենդանիները բուծվում եւ պահվում են իրենց աճին, ֆիզիոլոգիական կարիքներին եւ տեսակին բնորոշ առանձնահատկություններին համապատասխան:

2. Կենդանիների նկատմամբ կատարվող բավականաչափ ցավազգաց գործողությունները` մանիպուլյացիաները կամ վիրաբուժական միջամտությունները իրականացվում են քնեցման կիրառմամբ:

3. Ֆերմերային տնտեսությունների, կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների եւ այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերը, ինչպես նաեւ ցուցահանդեսներ եւ/կամ մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողները պարտավոր են ապահովել կենդանիների պաշտպանությանը եւ բարօրությանը ներկայացվող պահանջները:

Հոդված 33. Կյանքը ընդհատելու նպատակով կենդանիների քնեցման պահանջները

1. Կենդանիների քնեցումն իրականացնում է անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայությունը` Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցով:

2. Քնեցման նախապատրաստումը եւ իրականացումը կազմակերպվում է այնպես, որպեսզի կենդանիների մոտ սթրեսը հասցվի նվազագույնի:

3. Քնեցումը իրականացվում է առանձնացված շինությունում, որը թույլ չի տալիս այլ կենդանիների ներկա գտնվել այդ գործընթացին:

4. Քնեցումն իրականացվում է այնպիսի նյութերով, որոնք շատ արագ կերպով գիտակցության եւ զավի զգացողության լրիվ կորստի են հասցնում կենդանուն` ենթարկելով մահվան:

5. Քնեցումից հետո անասնաբույժը որոշում է կենդանու մահացությունը` ստուգելով նրա սրտի աշխատանքը:

6.Անասնաբույժը քնեցման գրանցամատյանում գրանցում է քնեցման իրականացման եւ անասնաբուժական դեղամիջոցի կիրառման պատճառները:

7. Քնեցումը թույլատրվում է`

1) անբուժելի հիվանդ կենդանիներին, որոնք հիվանդության պատճառով ցավի եւ տանջանքի մեջ են.

2) վարակիչ հիվանդության վերացման համար, որը սպառնում է մարդկանց կամ կենդանիների առողջությանը.

3) կենդանիների նկատմամբ փորձարկումների կասեցման համար, որի արդյունքում առաջացել են կենդանիներին ցավ եւ տանջանք պատճառող ախտաբանական չվերականգնվող փոփոխություններ.

4) կենդանիներին, որոնց ագրեսիվ վարքագիծը մարդկանց եւ կենդանիների առողջության համար իրական վտանգ է ներկայացնում:

8. Քնեցման համար արգելվում է այնպիսի անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը`

1) որի արդյունքում մկանները կաթվածահար են լինում` առանց կորցնելու ցավի զգացողությունը,

2) որը չի հանգեցնում գիտակցության կորստի:

Հոդված 34. Տնային կենդանիների պահման պահանջները

1. Տնային կենդանիների տերերը պարտավոր են.

1) ձեռնարկել միջոցառումներ, ուղղված մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի համալիրում ներքին եւ արտաքին մակաբույծների նկատմամբ կենդանիների բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, կանխելով հասարակական վայրերի աղտոտումը կենդանիների արտաթորանքով եւ ապահովելով կղկղանքից տեղանքի մաքրումը.

2) ձեռնարկել մարդկանց կամ այլ կենդանիներին չվնասելու միջոցառումներ, այդ թվում` առանց դնչկալի կամ վնասազերծման ապահովման դուրս հանելը.

3) ձեռնարկել կենդանիների անցանկալի վերարտադրությունը կանխող միջոցառումներ.

4) վերարտադրության նպատակով օգտագործելու դեպքում, հաշվի առնել կենդանիների ֆիզիոլոգիական, անատոմիական եւ վարքագծային առանձնահատկութկունները եւ դրանց առողջությանը վտանգ չհասցնել.

5) ապահովել պահմանը ներկայացվող անասնաբուժական պահանջների կիրառումը:

2. Տնային շների տերերը պարտավոր են նաեւ`

1) ցուցահանդեսներին, մրցություններին մասնակցելու, վաճառքի նպատակով տեղափոխման ընթացքում ունենալ դրանց անասնաբուժական անձնագրերը.

2) պատվաստումների եւ մշակումների դեպքում անասնաբուժական ծառայությանը կենդանու հետ միասին ներկայացնել անասնաբուժական անձնագրերը.

3) կատարել կենդանիների առողջության պահպանման համար պահանջվող պատվաստումները, մակաբույծների դեմ մշակումները.

4) փակ տարածություններում պահելու դեպքում ապահովել ամենօրյա զբոսանք.

5) մշտական կապերով/պարաններով պահելու դեպքում ապահովել ապաստարան եւ ազատ տեղաշարժման տարածք.

6) 6 շաբաթականից մեծ հասակի դեպքում ձեռքբերել անասնաբուժական անձնագիր.

7) 4 ամսական հասակում կամ շան ձեռքբերումից հետո 7 օրվա ընթացքում շանը ներկայացնել անասնաբուժական զննման եւ իրենց ցանկությամբ շան նույնականացման նպատակով շան վրա դնել դաջվածք կամ տեղադրել միկրոչիպ, որը ներառում է կենդանու տեղակայման տարբերանշանները եւ անհատական համարը:

Հոդված 35. Կենդանիների բարեկեցության պահման գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները

1. Կենդանիների սեփականատեր եւ/կամ կենդանի պահող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են`

1) խնամել կենդանիներին եւ չլքել, եթե այդ կենդանին ինքնուրույն գոյատեւել չի կարող, իսկ լքելու դեպքում նախօրոք տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին կամ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին.

2) յուրաքանչյուր կենդանու համար` կախված տեսակից, տարիքից եւ ցեղատեսակից, ապահովել`

ա. տեղակայման եւ տեղաշարժման համար անհրաժեշտ տարածք, ազատություն եւ պայմաններ.

բ. կերի եւ ջրի բավարար քանակություն.

գ. սնվելու եւ խմելու վայրերից օգտվելու ազատ հնարավորություն.

դ. սնվելու եւ խմելու համար անհրաժեշտ համապատասխան պարագաներ, որոնք հարմարեցված են կասեցնելու համար դրանց աղտոտումը եւ նվազեցնելու կենդանիների միջեւ ագրեսիվ մրցակցությունը.

ե. կենսագործունեության համապատասխան միկրոկլիմա.

զ. կենդանիների վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում եւ բուժում, հիվանդացության կամ վնասվածքի դեպքում` անմիջական բուժօգնություն.

է. կենդանիների պաշտպանության եւ բարեկեցության պահանջները.

3) ձեռնարկել միջոցներ կենդանիների բարձրություններից ընկնելը կանխելու համար.

4) օրական առնվազն մեկ անգամ ստուգել կենդանիների ընդհանուր վիճակը.

5) տան պայմաններում չպահվող վայրի կենդանիներ բուծել ոչ իրենց բնական միջավայրերում` միայն կենդանաբանական այգիներում, ակվարիումներում, տեռարիումներում, կրկեսներում, ֆերմաներում, վիվարիումներում (կենդանակեցարան, թռչունների կացարան):

2. Արգելվում է`

1) կենդանիներին վախեցնել, տանջել, ուժասպառ անել, սպանել` բացառությամբ կրոնական ծիսակատարությունների, որսորդության եւ ձկնորսության, գիտահետազոտության համար նախատեսված կենդանիների եւ մարդկանց վրա հարձակման եւ ինքնապաշտպանության դեպքերի:

2) կենդանիների նկատմամբ դաժանությունը`

ա. կենդանուն սպանդի ենթարկելը՝ խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի կամ մտրակման միջոցով.

բ. մաշկահանում, անդամատում կամ դիազերծում՝ մինչեւ սպանդը.

գ. կրակի վրա նետելը, դաժան միջոցներ կիրառելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը.

դ. թունավորում կամ այնպիսի նյութի ներարկում, որն հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան.

ե. սույն օրենքի դրույթները խախտելով՝ քնեցումը.

3) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որոնց արդյունքում կենդանին կարող է տանջվել, սպանվել կամ ստանալ կենսագործունեւոթյանը սպառնացող վնասվածք.

4) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը.

5) կենդանիների այնպիսի վարժեցում, որը կարող է տանջանք կամ չարչարանք առաջացնել.

6) առանց կենդանիների անատոմիական եւ ֆիզիոլոգիական կարողությունները հաշվի առնելու` դրանց ենթարկել ֆիզիկական ճնշումների.

7) կենդանիների այնպիսի հավաք կամ բռնում, որը նրանց ցավ, տանջանք կամ վնաս է պատճառում, եթե առկա են դրանք բացառող կամ հնարավորինս նվազեցնող պայմաններ.

8) վայրի կենդանիներին փողոցով տանելը` առանց շրջապատի անվտանգությունը երաշխավորող պայմանների ապահովման.

9) անհրաժեշտ որակավորում եւ մասնագիտություն չունեցող անձանց կողմից կենդանիների բուժումը կամ անասնաբուժական դեղամիջոցի կիրառումը.

10) ցավազրկող նյութերի կամ այնպիսի նյութերի կիրառումը, որոնք կարող են կենդանիների առողջությանը վնասել, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք բժշկական հիմնավորում ունեն եւ կամ թույլատրված փորձարկման շրջանակներում կատարվելիք բուժում են հանդիսանում.

11) սպորտային առավել արդյունքների ստացման նպատակով կենդանիների նկատմամբ խթանիչ նյութերի կիրառումը.

12) բնական կամ արհեստական սերմնավորումը, որը կենդանիների առողջության համար վտանգավոր է.

13) կենդանիներին կերակրել այնպիսի կերատեսակներով, որոնք պարունակում են վնասակար նյութեր, կամ չեն օգտագործվում տվյալ կենդանու կերակրման համար` ելնելով դրանց տեսակից, տարիքից եւ առողջական վիճակից.

14) անհամատեղելի տեսակների միեւնույն տարածքում կամ միեւնույն տարածքում միեւնույն տեսակների բնակեցումը, որոնց միջեւ կարող է առաջանալ ագրեսիվություն, հարձակում եւ պայքար.

15) խոշոր որոճողների կամ միասմբակավորների պոչերի անդամատումը.

16) հետեւյալ վիրաբուժական մանիպուլյացիաների իրականացումը առանց ցավազրկման`

ա. գառների, ուլերի, խոզերի, հորթերի եւ շների պոչերի անդամատում.

բ. շների հավելյալ մատների անդամահատում.

գ. հորթերի եղջյուրների անդամահատում խարման կամ վիրաբուժական հեռացման միջոցով.

դ. կենդանիների ամորձատում եւ ձվարանահատում:

17) տնային կենդանիների նկատմամբ առանց ցավազրկման հետեւյալ վիրաբուժական միջամտությունների իրականացումը`

ա. պոչի եւ ականջների կտրում.

բ. ձայնալարերի կտրում.

գ. եղունգների եւ ատամների հեռացում.

դ. դաջվածքի կամ միկրոչիպի տեղադրում.

ե. վիրահատություններ.

18) տնային կենդանիներին բուծել եւ պահել մսի եւ մորթու արտադրության նպատակով.

19) տնային կենդանիներին զբոսանքի հանել բացօթյա մանկապարտեզներ եւ արգելանշաններով նշված տարածքներ:

ԳԼՈՒԽ 11

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 36. Կենդանիների նկատմամբ փորձարկումները

1. Կենդանիների նկատմամբ փորձարկումներն իրականացվում են ուսուցողական, գիտահետազոտական նպատակներով եւ այն դեպքում, երբ այլընտրանքային մեթոդների կիրառումն անհնար է:

2. Կենդանիների վերաբերյալ փորձարկումներն իրականացվում են լիազոր մարմնում հաշվառված ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններում` լիազոր մարմնի կողմից տրված փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվությամբ:

4. Փորձարկումների համար օգտագործվող կենդանիներին եւ փորձարկումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատում է լիազոր մարմինը:

Հոդված 37. Կենդանիների փորձարկումների թույլտվությունը

1. Կենդանիների փորձարկում իրականացնող կազմակերպությունները լիազոր մարմնին ներկայացնում են դիմում՝ փորձարկումների նպատակներով կենդանիների օգտագործման թույլտվություն ստանալու համար, որին պետք է կցվի.

1) փորձարկման ենթակա կենդանիների տեսակների ցուցակը եւ քանակը, դրանց ընտրանքի հիմնավորումը, փորձարկման խափանման արդյունքում` խնամքի ձեւը եւ տեղը:

2) փորձարկումներ իրականացնող անձանց ցուցակը եւ նրանց մասնագիտական որակավորման փաստաթղթի պատճենը:

2. Լիազոր մարմինը ուսումնասիրում է սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը եւ ներկայացված փաստաթղթերը եւ գործունեությանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը:

3. Ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու դեպքում, դրանց ստացումից հետո 3 օրվա ընթացքում լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին` սահմանելով թերությունների վերացման ժամկետ:

4. Թերությունների բացակայության դեպքում կամ դրանց վերացումից հետո 7 օրվա ընթացքում լիազոր մարմինը թույլատրում է գիտափորձի իրականացումը կամ հիմնավորված մերժում է, եթե չեն ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը եւ/կամ լիազոր մարմնի կողմից հայտնաբերված գործունեությանը ներկայացվող պահանջների անհամապատասխանությունները չեն վերացվել:

5. Գիտափորձերի համար կենդանիների օգտագործման թույլտվությունը տրվում է 5 տարի ժամկետով:

6. Գիտափորձը իրականացնելու թույլտվությունը կամ դրա մերժումը բողոքարկվում է օրենքով սահմանված կարգով:

7. Կենդանիների նկատմամբ փորձարկումների իրականացման կազմակերպությունները նախապես ցուցված պայմանների որեւէ տեսակի փոփոխության վերաբերյալ երեք օրվա ընթացքում ծանուցում կամ տեղեկացնում են լիազոր մարմնին:

8. Կենդանիների նկատմամբ փորձարկումների թույլտվությունը գրանցվում է լիազոր մարմնի կողմից հաստատված համապատասխան գրանցամատյանում, որտեղ լրացվում է՝

1) թույլտվությունը ստացած փորձարկման կազմակերպության անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, ղեկավարի կամ տնօրենի անձնական տվյալները.

2) փորձարկման կենտրոնի տեսակը, գործունեության եւ գտնվելու վայրը.

3) փորձարկման ենթակա կենդանիների ցեղատեսակները.

4) փորձերի էությունը, նպատակը.

9. Արգելվում է`

1) փորձերի նպատակով թափառող կամ տանը պահվող շների կամ կատուների օգտագործումը.

2) աշակերտների կամ ուսանողների կողմից մասնագիտական նկատառումներով սեփական նախաձեռնությամբ կենդանիների նկատմամբ փորձարկումների իրականացումը, որի արդյունքում կենդանիներին կարող են պատճառվել վնասվածքներ կամ տեւական ցավեր:

ԳԼՈՒԽ 12

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԸ ԵՎ ՄՈՐԹԸ

Հոդված 38. Կենդանիների սպանդը

1. Կենդանիների սպանդն իրականացվում է սպանդանոցներում, շշմեցումից հետո արագ կերպով` հավաստիանալով, որ գիտակցության եւ արյունաքամության ընթացքում կենդանին եղել է անզգայուն:

2. Արգելվում է մասնատել եւ տնօրինել կենդանու մսեղիքը մինչեւ արյունաքամության ավարտը:

3. Թույլատրվում է սպանդի ենթարկել մթերատու կենդանիներին, որոնք՝

1) պահվում եւ բուծվում են կենդանական ծագման հումքի եւ մթերքի արտադրության համար.

2) բուժվում են հիվանդությունների դեմ, եւ բուժումը արդյունավետ կամ տնտեսապես արդարացված չէ.

3) պետք է ոչնչացվեն՝ որոշ վարակիչ հիվանդություներ վերացնելու համար:

Հոդված 39. Կենդանիների սանիտարական սպանդը

1. Կենդանիների սանիտարական սպանդը իրականացվում է սպանդանոցում` կանոնավոր սպանդն ավարտելուց հետո, անասնաբուժական ծառայության հսկողությամբ, իսկ կենդանիների փոխադրման անհնարինության դեպքում` սպանդանոցից դուրս, լիազոր մարմնի հատկորոշած վայրում եւ վերահսկողությամբ:

3. Արգելվում է կենդանիների ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի եւ մթերքի սպառումը եւ իրացումը, առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Հոդված 40. Կենդանիների մորթը

1. Կենդանիների մորթն իրականացվում է ոչ սպանդանոցային պայմաններում այնպես, որպեսզի կենդանուն չպատճառվի երկարատեւ ցավ կամ տանջանք՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակների եւ դեպքերի ժամանակ:

2. Կենդանիների մորթը թույլատրվում է`

1) վարակիչ հիվանդությունների վերացման նպատակով.

2) հիվանդությունների վերահսկողության համար.

3) որսորդության եւ ձկնորսության ժամանակ.

4) կրոնական եւ այլ ընդունված ծիսակատարությունների համար.

5) արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությունից կենդանիների առողջական վիճակի ֆիզիկական եւ ֆունկցիոնալ լուրջ, անվերականգնելի խանգարումներով պայմանավորված, անասնաբույժի ցուցումով կենդանու անկումը բացառելու նպատակով:

6) գյուղատնտեսական կենդանիների մորթը ֆերմաներում կամ անասնապահական շինություններում թույլատրվում է բացառապես անասնաբույժի հսկողությամբ` նախասպանդային եւ հետսպանդային զննմամբ։

Հոդված 41. Գյուղատնտեսական կենդանիների փոխադրման պահանջները

1. Գյուղատնտեսական կենդանիները փոխադրվում են առողջությունը, ֆիզիոլոգիական եւ վարքագծային կարիքները երաշխավորող պայմաններում` սարքավորված փոխադրամիջոցով:

2. Գյուղատնտեսական կենդանիների 8 ժամից ավելի տեւողությամբ փոխադրման ժամանակ ապահովվում է կենդանիների հանգիստը` լիազոր մարմնի գիտությամբ հատկորոշված վայրերում:

3. Արգելվում է`

1) փոխադրման համար չնախատեսված փոխադրամիջոցներով եւ կենդանիներին ցավ, վնաս եւ տանջանք պատճառող պայմաններում մթերատու կենդանիների փոխադրումը.

2) ապրանքաբարձման, ապրանքաթափման եւ տեղափոխման ժամանակ`

ա. կենդանիներին հարվածելը, սեղմելը եւ նետելը.

բ. կենդանու մարմնի դյուրազգած մասերը սեղմելը.

գ. կենդանիների պոչերը ճզմելը, ոլորելը կամ կոտրելը.

դ. այնպիսի սարքերի կիրառումը, որոնք կարող են կենդանիներին ցավ պատճառել,

ե. մեխանիկական սարքերով կենդանիների տեղափոխումը, ինչպես նաեւ կենդանիների գլուխներից, եղջյուրներից, ականջներից, ոտքերից, պոչից եւ մորթուց բռնած քաշելը:

4. Գյուղատնտեսական կենդանիների մասնագիտացված փոխադրում կատարող ցամաքային տրանսպորտի միջոցները հաշվառվում են լիազոր մարմնում:

5. Գյուղատնտեսական կենդանիներ փոխադրող տրանսպորտային միջոցների վարորդները եւ փոխադրման ժամանակ կենդանիներին ուղեկցող մարդիկ հաշվառվում են լիազոր մարմնում:

6. Գյուղատնտեսական կենդանիների փոխադրման եւ փոխադրամիջոցի վերաբերյալ լիազոր մարմինը ստեղծում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ եւ վարում է տեղեկատվական բազան:

7. Փոխադրման ժամանակ փոխադրողները պահպանում են կենդանիների պաշտպանության եւ բարօրության պահանջները:

ԳԼՈՒԽ 13

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 42. Եզրափակիչ դրույթներ

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

Հոդված 43. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 12-րդ, 34-րդ եւ 35-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

2. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ,Անաuնաբուժության մաuինե Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-202-Ն oրենքը:

3. «Անաuնաբուժության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀO-202-Ն oրենքի համաձայն (ի կատարումն) ընդունված իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին: