Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5444-18.06.2014-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 43.1-ին հոդվածի 4-րդ պարբերությունը  «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N5 հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքների ձեռքբերման գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին կազմված ակտերը կամ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռքբերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման արձանագրությունները կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները բողոքարկվելու դեպքերի, որոնք հարկային մարմնի կողմից քննության են առնվում եւ դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից: