Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3072-25.05.2004-ՖՎ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9.1 կետով`

«9.1 Փոստային կապի բնագավառ
 
9.1.1 փոստային կապի ծառայությունների, բացառությամբ դրամական միջոցների փոստային փոխադրությունների, մատուցման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից վեց ամիս հետո:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Փոստային կապի մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը անհրաժեշտություն է առաջացնում լրացում կատարելու «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: