Հոդված 1.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով.
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտադրված կամ ներմուծված՝
դրոշմապիտակներով չդրոշմավորված պատվաստանյութերի եւ դեղերի իրացումը թույլատրվում է մինչեւ 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչեւ 2014 թվականի նոյեմբերի 1-ը ձեռք բերված` դրոշմապիտակներով չդրոշմավորված պատվաստանյութերի եւ դեղերի իրացումը թույլատրվում է մինչեւ 2015 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Հիմնավորում
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը բխում է տնտեսության մեջ որոշ ապրանքների շրջանառության իրական ծավալներն արձանագրելու եւ դրանով իսկ հարկումից խուսափելու
հնարավորությունները սահմանափակելու քաղաքականությունից:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. 2012 թվականի տարեվերջին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում լայն սպառման համար նախատեսված որոշ ապրանքատեսակների (գարեջրի,
զովացուցիչ ըմպելիքների եւ ջրերի) մասով դրոշմապիտակներով հաշվառման համակարգի ներդրումը նպաստել է այդ ապրանքատեսակների արտադրության եւ իրացման շրջանառության իրական ծավալների բացահայտմանը, ստվերի
կրճատմանը, հետեւաբար նաեւ պետական բյուջեի եկամուտների աճին:
Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս օրենսդրորեն ամրագրված այդ վարչարարական գործիքը կիրառվում է լայն սպառման նշանակություն ունեցող շատ սահմանափակ թվով ապրանքների վրա:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը` ներառելով նաեւ վիտամինները, պատվաստանյութերը եւ դեղերը:
4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է ստվերային տնտեսության դեմ պայքարին ու հարկումից խուսափելու
հնարավորությունների սահմանափակմանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
6. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան դրոշմապիտակներով հաշվառման համակարգում ընդգրկվող ապրանքատեսկաներն են:
7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել դրոշմապիտակներով հաշվառման համակարգի կիրառության շրջանակը: