Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-5521-20.06.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թ-ի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) առաջին հոդվածից հանել «Սույն օրենքը, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաեւ հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները եւ կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) վերնագրում ավելացնել «դատական» բառը.

2) առաջին մասի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 72.1 հոդվածում ավելացնել  առաջին մաս հետեւյալ բովանդակությամբ.

1.«Հարկադիր կատարողի նշանակած տուգանքները բռնագանձվում են դատարանի վճռով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մ տնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:    

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ »ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերականգնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, այն է` «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»: 2013թ-ի դեկտեմբերին   օրենքի նախագծերի փաթեթը հնարավորություն է ընձեռել Հարկային եւ ՏԻՄ մարմիններին առանց դատարանի որոշմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձում իրականացնել քաղաքացիների սեփականության նկատմամբ, ավելին ԴԱՀԿ-ը կոչված է դատարանի որոշումները, այն է դատական ակտերը  հարկադրաբար կատարելու, բռնագանձում իրականացնելու, այլ ոչ թե մյուս պատկան մարմինների որոշումները:Այսինքն` ստացվում է այնպես, որ դատական ակտերը հարկադիր կիրառելու  փոխարեն ԴԱՀԿ-ը բռնագանձում կարող է իրականացնել հարկային եւ ՏԻՄ մարմինների կողմից ընդունված ակտերով:

Ներկայացված օրենքի ընդունմամբ կվերականգնվի  քաղաքացիների սահմանադրական իրավունքը եւ քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է: