Հոդված 1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ-ի փետրվարի 18-ի ՀՕ -41-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածից հանել «այդ թվում` զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաեւ » բառերը:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասում`
1) «ա» կետի «2 ամսվա» բառերը փոխարինել «6 ամսվա » բառերով.
2) «գ» կետի «2 ամսվա»բառերը փոխարինել «3 ամսվա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիմման վրա»:
Հոդված 4. Օրենքի 88-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Օրենքի հոդված 88. Դրամական պահանջների կատարման կարգը
«Դրամական պահանջները ենթական են կատարման դատական ակտերի հիմման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ »ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վերականգնելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31-րդ հոդվածի պահանջները, այն է` «Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի»: 2013թ-ի
դեկտեմբերին օրենքի նախագծերի փաթեթը հնարավորություն է ընձեռել Հարկային եւ ՏԻՄ մարմիններին առանց դատարանի որոշմամբ, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով բռնագանձում իրականացնել քաղաքացիների սեփականության նկատմամբ, ավելին ԴԱՀԿ-ը կոչված է դատարանի որոշումները, այն է դատական ակտերը հարկադրաբար կատարելու, բռնագանձում իրականացնելու, այլ ոչ թե մյուս պատկան մարմինների որոշումները:Այսինքն` ստացվում է այնպես, որ դատական ակտերը հարկադիր կիրառելու փոխարեն ԴԱՀԿ-ը բռնագանձում կարող է իրականացնել հարկային եւ ՏԻՄ մարմինների կողմից ընդունված ակտերով:
Ներկայացված օրենքի ընդունմամբ կվերականգնվի քաղաքացիների սահմանադրական իրավունքը եւ քաղաքացիներին հնարավոր կլինի զրկել սեփականությունից միմիայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, ինչը սահմանադրական պահանջ է: