Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել 124 -րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«124 . Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն. | |
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար | |
ա) հիմնադրույթային փաստաթղթի համար | բազային տուրքի 500-պատիկի չափով |
բ) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի համար, | բազային տուրքի 500-պատիկի չափով |
գ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի համար | բազային տուրքի 400-պատիկի չափով |
դ) նախատեսվող գործունեության Գ կատեգորիայի համար | բազային տուրքի 15-պատիկի չափով» |
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
Տեղեկանք-հիմնավորում
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի վերաբերյալ
1. Անհրաժեշտությունը
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1995 թվականին, հասարակական զարգացումների հետեւանքով շատ դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու եւ նոր պահանջներ սահմանելու նպատակով մշակվել է նոր օրենքի նախագիծ:
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում էր նաեւ ՀՀ կառավարության կողմից վավերացված «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Կոնվենցիային կից ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրություն», «Եվրոմիության խորհրդի դիրեկտիվների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում», ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվնցիայի /Օրհուս/ պահանջներից եւ սկզբունքներից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող օրենքում ամրագրված ընթացակարգային դրույթները սահմանված են ոչ լիարժեք, կամ ընհանրապես բացակայում են, մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/, ռազմավարական էկոլոգիական գնահատման /ՌԷԳ/, անդրսահմանային ազդեցություններին վերաբերող ընթացակարգերը: Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես «Հասարակական լսումների իրականացման» եւ «Փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի եւ դրանցում պարունակող տվյալների ցանկն ու ծավալը» դեռեւս սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում գործընթացի իրականացման համար: Օրենքում բոլոր գործունեությունների փորձաքննությունն իրականացվում է նույն ընթացակարգով եւ նույն ժամկետներում, ներկայացված նախագծում գործունեությունները` ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են երեք կատեգորիաների (ա, բ, գ), լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ամրագրված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներում, կրճատվել են փորձաքննության իրականացման ժամկետները, յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվել են առանձին ժամկետներ (120 օրը փոխարինվել է ըստ կատեգորիաների` համապատասխանաբար 30, 40, 60 օրվա):
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է օրենքի նոր գլուխ` «Անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների փորձաքննություն», որը մինչ այդ բացակայել է: Նշված լրացումը հնարավորություն կտա կարգավորել Հայաստանի Հանրապետության եւ հարեւան երկրների միջեւ ոլորտին վերաբերող միջպետական հարաբերությունները:
Օրենքը լրացվել է նաեւ Շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացները, դրանց ներկայացվող պահանջները նոր գլխով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի իրականացման թափանցիկությունը եւ կարգավորման հստակությունը:
Գործող օրենքում նախնական` ծանուցման փուլն անավարտ է, նախագծով գործընթացը լիովին կարգավորվել է: Գործունեությունները, ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են կատեգորիաների, եւ գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու նպատակով, ձեռնարկողը հնարավորություն է ստացել գ կատեգորիայի գործունեության դեպքում փորձաքննական եզրակացությունը ստանալ նախնական փուլում` 30 օրյա ժամկետում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Օրենքի նախագծի մշակման նպատակն է օրենքը համապատասխանեցնել հասարակական զարգացումների հետեւանքով առաջացած իրավահարաբերություններին, ոլորտին վերաբերող միջազգային պահանջներին, Եվրոմիության ստանդարտներին, նպաստել Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) մշակման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի նոյեմբերի 25-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հոկտեմբերի 16-ի N 774-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1122-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Օրենքի նախագիծը մշակելիս հնարավորինս հաշվի են առնվել շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ հասարակական կամզակերպությունների կարծիքները: Օրենքի նախագիծը հավանության է արժանացել վերը նշված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ տեղադրվել է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ ներկայացվել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի:
6. Ակնկալվող արդյունքը
Օրենքի նախագծի ընդունումը լիովին կկարգավորի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացները, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ, մոտեցնելով միջազգային նորմերին եւ ստանդարտներին, միաժամանակ, կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)