Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3121-05.08.2013,21.06.2014-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել 124 -րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«124. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար
ա) հիմնադրույթային փաստաթղթի համար բազային տուրքի 500-պատիկի չափով
բ) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի համար, բազային տուրքի 500-պատիկի չափով
գ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի համար բազային տուրքի 400-պատիկի չափով
դ) նախատեսվող գործունեության Գ կատեգորիայի համար բազային տուրքի 15-պատիկի չափով»

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: