Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել 124 -րդ ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«124. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար
ա) հիմնադրույթային փաստաթղթի համար
բազային տուրքի 500-պատիկի չափով
բ) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի համար,
բազային տուրքի 500-պատիկի չափով
գ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի համար
բազային տուրքի 400-պատիկի չափով
դ) նախատեսվող գործունեության Գ կատեգորիայի համար
բազային տուրքի 15-պատիկի չափով»
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: