Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5541-20.06.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի N ՀՕ-265 օրենքի (այսուհետ` օրենք ) 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հինգերորդ մասով.

«Սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնելու համար ՀՀ օրենքներով կարող են սահմանվել այլ պայմաններ, պահանջներ եւ սահմանափակումներ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից 6 ամիս հետո:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Առեւտրի եւ ծառայությունների ոլորտի կարգավորում, մասնավորապես` պետական սահմանի պաշտպանության իմաստով` Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում գործունեության մասով:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՀՀ սահմանի պաշտպանության ապահովման տեսանկյունից ելնելով ռիսկային գործոններ է պարունակում Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության թույլատրումը:

Առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման գործընթացում դժվարություններ են առաջանում սահմանային շերտում կազմակերպվող շուկաներին պահանջների ներկայացման մասով, մասնավորապես` աշխատանքային ռեժիմի սահմանման եւ պահպանման, սահմանային անցակետերի ռիթմիկ աշխատանքի, ինչպես նաեւ ազգային անվտանգության պաշտպանության պահանջների ապահովման մասով:

Ինչպես ցույց է տալիս ՀՀ սահմանային շերտում ժամանակին գործունեություն իրականացրած եւ գործունեությունը դադարեցրած շուկաների փորձը (Բագրատաշեն եւ այլն) այդ տարածքներում առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը արդարացված չէ:

Խնդրի կարգավորման նպատակով համապատասխան լրացում է կատարվել նաեւ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Առեւտրի եւ ծառայությունների ոլորտի կարգավորում, սպառողների, տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բարելավում, ՀՀ սահմանի պաշտպանություն:

Կարգավորման նպատակը եւ բնույթը

Բնույթը` օրենսդրական, նպատակը ոլորտի կարգավորում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Պետական կառավարման շահագրգիռ մարմիններ:

2. Ակնկալվող արդյունքը

ՀՀ պետական սահմանի պաշտպանության եւ մաքսային անցակետերի անխաթար աշխատանքներին նպաստում:

3. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

4. Բացակայում են: