ՀՈԴՎԱԾ 1. «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության (28 նոյեմբերի 2011 թվականի ՀՕ-280-Ն) օրենքի (այսուհետ` Օրենք) անվանումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգիրք (28 նոյեմբերի 2011 թվականի ՀՕ-280-Ն)»:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի ամբողջ տեքստում «բնության եւ շրջակա միջավայր» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «շրջակա միջավայր» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1.«Ուժը կորցրած ճանաչել հոդվածի 3-րդ մասը»:
2. 6-րդ մասում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառեր փոխարինել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) կառավարության կողմից սահմանված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը՝ այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը՝ այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «15 օրյա» բառերը փոխարինել «մինչեւ 30 օրյա» բառերով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասում «45 օրյա» բառերը փոխարինել «մինչեւ 60 օրյա» բառերով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ-ից 4-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-4-րդ եւ 7-րդ մասերով սահմանված կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ10. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 մասով.
«2.1 Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքը 48-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 481 հոդված.
«ՀՈԴՎԱԾ 481 . Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով իրավաբանական անձը լիազոր մարմին է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո 5- օրյա ժամկետում այն ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին: Հայտը ստանալուց հետո` մինչեւ 30-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի կազման համար համապատասխան տեխնիկական առաջադրանք մինչեւ 30-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտի բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն, իսկ դիմումատուն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմում է իր հայեցողությամբ:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի կազման համար համապատասխան տեխնիկական առաջադրանքը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմից ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լիազոր մարմինը այդ մասին ծանուցում է իրավաբանական անձին:»:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակության նոր 11-րդ կետով.
«11) Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար սահմանված պետական տուրքի անդորրագիրը:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 50-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.
«2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:»:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 51-րդ հոդվածը տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման մասին:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված նախագիծը եւ ներկայացնում է սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության՝
1) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծը ստանալուց հետո` մինչեւ 60-օրյա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ: Համապատասխան եզրակացություն մինչեւ 60-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն.
2) եթե դիմումատուի ներկայացրած նախագիծը թերի է, ապա տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծը ստանալուց հետո 5-օրյա ժաամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունը ստանանալուց հետո 5-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.
3) լիազոր մարմինը նախագծի ուղված տարբերակը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է տեխնիկական անվտանգության փորձաքննության:
3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կից փաստաթղթերով եւ պետական տուրքի անդորրագրով ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
4.Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատաման հաշվետվությունը ստանալուց հետո` մինչեւ 100-օրյա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ.
5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական եզրակացություն մինչեւ 100-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն.
6. Եթե դիմումատուի ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմված է թերի, ապա շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը գնահատման հաշվետվությունը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում տեղեկացնում է լիազոր մարմնին նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունը ստանանալուց հետո 5-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.
7. Լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լրամշակված տարբերակը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում այն ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
8. Փորձաքննական դրական եզրակացությունները ստանալուց հետո լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո` մինչեւ 180-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
9. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված արդյունահանման նախագիծը, ինչպես նաեւ դիմումատուի ֆինանսական եւ տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
10. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միեւնույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվությունը տրվում է արտոնյալ դիմումատուին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն անձին, որի դիմումն առաջինն է գրանցվել:
11. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
2) դիմումում նշված ընդերքի տեղամասը կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է.
3) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման` համառոտ նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
4) օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած որեւէ ընդերքօգտագործման իրավունք.
6) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտման դեպքում.
7) ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:
12. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
13. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:
14. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է»:
ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 52-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1 մասով.
«5.1 Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ-ից 4-րդ մասերով սահմանված կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 56-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ-ից 4-րդ մասերով սահմանված կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4 Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ-ից 4-րդ մասերով սահմանված կանոնները:»:
ՀՈԴՎԱԾ 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: