Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5503-18.06.2014,21.06.2014-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում եւ ամբողջ տեքստում, բացառությամբ 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է» պարբերության եւ 8-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:

Հոդված 2. Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում.

1. «է» պարբերությունը շարադրեւել հետեւյալ խմբագրությամբ.

«է. առնչությունը սոցիալական վճարներ կատարելուն.».

2. «ը» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում.

1. «գ» պարբերությունում «կուտակային վճարի (այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա) չափերը` ըստ գործատուների եւ ըստ ամիսների» բառերը փոխարինել «սոցիալական վճարի չափերը` ըստ գործատուների եւ ըստ ամիսների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը՝ ըստ ամիսների»,

2. «զ» պարբերությունում «4-րդ» բառը փոխարինել «6-րդ» բառով, իսկ «կուտակային» բառը փոխարինել «սոցիալական» բառով,

3. «է» պարբերությունում «կուտակային վճարը» բառերը փոխարինել «սոցիալական վճարը» բառերով:

Հոդված 4. Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «դ» պարբերությունում.

1. «կուտակային վճարի» բառերը փոխարինել «սոցիալական վճարի» բառերով,

2. հանել «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից վճարման ենթակա)» բառերը

3. «կուտակային վճարը» բառերը փոխարինել «սոցիալական վճարը» բառերով,

4. «տարին,» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը եւ տարին,» բառերով:

Հոդված 5. Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ե» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարակատիրոջ դեպքում նաեւ`

ա. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակահատվածի սկիզբը եւ ավարտը,

բ. վճարված հաստատագրված վճարի, արտոնագրային վճարի կամ շրջանառության հարկի չափը՝ ըստ ամիսների,

գ. վճարված սոցիալական վճարի չափը՝ ըստ ամիսների,

դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը եւ տարին,»:

Հոդված 6. Oրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «գ» պարբերությունում «կուտակային վճարի չափը, կուտակային վճարը կատարելու օրը, ամիսը եւ տարին» բառերը փոխարինել «սոցիալական վճարի չափը, սոցիալական վճարը կատարելու օրը, ամիսը եւ տարին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումներ փոխանցելու օրը, ամիսը եւ տարին» բառերով:

Հոդված 7. Oրենքի 10-րդ հոդվածում 2-րդ մասի 1-ին կետում «իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ կուտակային վճարների վերաբերյալ» բառերը փոխարինել «իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաեւ սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով, իսկ 6-րդ մասում «սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնում է միայն գրանցման հայտ` իր վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների համար» բառերը փոխարինել «իր վարձու աշխատողների համար գրանցման հայտ չի ներկայացնում» բառերով:

Հոդված 8. Oրենքի 11-րդ հոդվածում.

1. 2-րդ մասում «իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված անձանց դեպքում` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ» բառերը փոխարինել «իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով,

2. 3-րդ մասում «իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ հաշվարկված (վճարման ենթակա) կուտակային վճարների վերաբերյալ» բառերը փոխարինել «իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաեւ հաշվարկված (վճարման ենթակա) սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: