Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5504-18.06.2014,21.06.2014-ՍՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում.

1. 2-րդ կետում «(այդ թվում` սահմանված կարգով կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգին կամավորության սկզբունքով մասնակցելու դեպքերում վճարված կենսաթոշակները)» բառերը փոխարինել «(այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում վճարվող կուտակային կենսաթոշակները)» բառերով, իսկ «կենսաթոշակների կամավոր կուտակային համակարգին» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչին» բառերով.

2. 3-րդ կետում «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով, իսկ «կուտակային վճարները» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային վճարները» բառերով.

3. 4-րդ կետում «կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայի» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային բաղադրիչի» բառերով,

4. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անձանց համար (օգտին) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները».

5. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում հարկ վճարողի համար (օգտին) կատարած կուտակային վճարների հաշվին մինչեւ կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները:»:

Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածի.

1. 2-րդ մասի 1-ին կետում «կուտակային» բառը փոխարինել «սոցիալական» բառով.

2. 2-րդ մասի 2-րդ կետում «իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված կուտակային վճարների վերաբերյալ» բառերը փոխարինել «իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաեւ հաշվարկված եւ պահված սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով:

Հոդված 3. Oրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետում «կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների» բառերը փոխարինել «սոցիալական վճարների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: