Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀO-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 82-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ա» կետի՝
ա. «կուտակային կենսաթոշակային վճարումները» բառերը փոխարինել «սոցիալական վճարները» բառերով,
բ. «կուտակային վճարները» բառերը փոխարինել «սոցիալական վճարները» բառերով,
գ. «կուտակային կենսաթոշակային վճարումներին վերաբերող» բառերը փոխարինել «սոցիալական վճարների վերաբերյալ» բառերով.
2) «գ» կետի «կուտակային կենսաթոշակային վճարումները» բառերը փոխարինել «սոցիալական վճարների գումարները» բառերով.
3) «է» կետի «կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: