Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում.
1. 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) կուտակային բաղադրիչը.
3) կամավոր կենսաթոշակային բաղադրիչը:»,
2. 4-րդ մասի «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «Կուտակային» բառով, իսկ «պարտադիր կուտակային վճարների» բառերը փոխարինել «կուտակային հատկացումների» բառերով,
3. 5-րդ մասի «Կամավոր կուտակային կենսաթոշակային» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային» բառերով, իսկ «կամավոր կուտակային վճարների» բառերը փոխարինել «կամավոր կենսաթոշակային վճարների» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից: