Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-501-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի «դրամարկղի եւ (կամ) հաշվետու անձանց» բառերը փոխարինել «դրամարկղի, գանձապահի եւ (կամ) հաշվետու անձանց» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածից հանել «կամ կառավարության որոշմամբ» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի «ապահովության» բառը փոխարինել «ապահովման» բառով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի «հարկային մարմինների հայցով` հօգուտ պետական բյուջեի» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
«Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, մասնավորապես` տարընթերցումների եւ երկիմաստությունների շտկման անհրաժեշտությամբ: