Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0291-11.07.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 1-ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց եւ էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները։

2. Էներգետիկայի բնագավառի բնական մենաշնորհի ոլորտներում փոխհարաբերությունները կարգավորվում են «Բնական մենաշնորհի ոլորտներում սակագնային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»։

Հոդված 2. Օրենքի հոդված 3-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով

«3. Էներգետիկայի բնագավառի բնական մենաշնորհ հանդիսացող ոլորտները սահմանվում են օրենքով»։

Հոդված 3. Օրենքի հոդվածի 4-ի «հանձնաժողով» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհի ոլորտների կարգավորման պետական հանձնաժողովը»։

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հոդված 11-ի 2-րդ եւ 3-րդ կետերը։

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հոդված 12-ը։

Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հոդված 13-ի 1-ին կետը։

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հոդվածներ 14-ը, 15-ը եւ 16-ը։

Հոդված 8. Օրենքի հոդված 17-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժզ» կետով՝

«ժզ) իրականացնում է էներգետիկայի բնագավառի բնական մենաշնորհի ոլորտներում օրենքով իրեն վերապահված լիազորությունները»։

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հոդվածներ 18-ը եւ 19-ը։

Հոդված 10. Օրենքի հոդված 22-ը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով՝

«8. Էներգետիկայի բնագավառի բնական մենաշնորհի սուբյեկտների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ (կամ) աշխատանքների կատարման կարգավորվող սակագները սահմանվում են «Բնական մենաշնորհի ոլորտներում սակագնային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»։

Հոդված 11. Օրենքի հոդված 35-ի 3-րդ կետում «կարգավորվում են» բառից հետո ավելացնել «օրենքով» բառը։

Հոդված 12. Օրենքի հոդված 36-ի 1-ին կետում «իրականացնել» բառից հետո ավելացնել «օրենքին,», իսկ 2-րդ կետում «կարգավորվում են» բառից հետո՝ «օրենքով,» բառերը։

Հոդված 13. Օրենքի հոդված 38-ի 2-րդ կետում «կարգավորվում են» բառից հետո ավելացնել «օրենքով,» բառը։

Հոդված 14. Օրենքի հոդված 43-ի 2-րդ նախադասությունը լրացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով։

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել օրենքի գլուխ 8-ը (հոդվածներ 44-ը, 45-ը եւ 46-ը)։

Հոդված 16. Ուժը կորցրած ճանաչել օրենքի հոդված 59-ի 6-րդ կետը։

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։