ՀՈԴՎԱԾ 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «Մինչեւ 2015» բառերը փոխարինել « Մինչեւ 2018» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2.1-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների կազմերն ընտրվում են այդ նպատակով համակարգչում զետեղված եւ պատահական ընտրված թեկնածուներից` յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց ոչ շուտ, քան քսանչորս ժամ առաջ` հետեւյալ հարաբերակցությամբ.
1) մեկ երրորդը` համապատասխան մարզպետարանի (Երեւանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի) ներկայացուցիչներ.
2) մեկ երրորդը` համապատասխան համայնքի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, ավագանու անդամներ, աշխատակազմի ներկայացուցիչներ).
3) մեկ երրորդը` գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: