Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասում «2015» թիվը փոխարինել «2018» թվով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) 2.1-ին մասում՝
ա. «կազմերն» բառը փոխարինել «կազմերը բաղկացած են 6 անդամներից, որոնք» բառերով,
բ. «ա», «բ» եւ «գ» կետերի «մեկ երրորդը» բառերը փոխարինել «երկուսը» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների (բացառությամբ Երեւան համայնքի) աշխատակազմերի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովները ձեւավորվում են սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հետեւյալ հարաբերակցությամբ.
ա) երկուսը` համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչներ.
բ) երկուսը` համապատասխան համայնքի աշխատակազմի ներկայացուցիչներ (համայնքի ղեկավար, տեղակալ, խորհրդական, աշխատակազմի համայնքային ծառայողներ).
գ) մեկը՝ համայնքի ավագանու անդամ.
դ) մեկը` գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: