Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-572-01.08.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգիրքը (այսուհետ՝Օրենսգիրք ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 888.1-ին հոդվածով.

«Հոդված 888.1. Վարկային պայմանագրի նվազագույն պայմանները

1.Վարկային պայմանագրում  պետք է նշվեն վարկի նպատակը, վարկի անվանական տոկոսադրույքի չափը, տեսակը (հաստատուն, լողացող եւ այլ), իսկ եթե անվանական տոկոսադրույքը լողացող է, ապա այն փոփոխելու պայմաններն ու կարգը, ինչպես նաեւ տոկոսադրույքի փոփոխության վրա ազդող գործոնների  բացատրությունը,տարեկան փաստացի տոկոսադրույքի չափի վերաբերյալ նշում,տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգի, պայմանների եւ ժամկետների վերաբերյալ նշում եւ այլ պայմաններ:

2. Մինչեւ պայմանագրի կնքումը վարկատուն պարտավոր է վարկառուն իրազեկել  սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների մասին:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  891.1-ին հոդվածով.

« Հոդված 891. 1. Վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքի կամ տոկոսների հաշվարկման կարգը փոփոխելը

1.Հաստատուն տոկոսադրույքով վարկային պայմանագրով նախատեսված անվանական տոկոսադրույքի չափը չի կարող փոփոխվել: Այդ պայմանագիրը չի կարող պարունակել այնպիսի դրույթ, որը վարկատուին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը:

2. Լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով անվանական տոկոսադրույքի բարձրացում  կարող է իրականացվել միայն  վարկատուից չկախված, արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որոնք  էականորեն փոխել են   տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշները, սակայն ոչ ավելի քան տարեկան երկու անգամ: Լողացող անվանական տոկոսադրույքի նոր տոկոսադրույքը վարկի մնացորդի նկատմամբ կարող է կիրառվել ոչ շուտ, քան վարկառուին այդ մասին տեղեկացնելուց երեք ամիս հետո: :»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:                                                                               

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   ՀՀ  օրենքների նախագծերի փաթեթը  նպատակ է հետապնդում   լրացուցիչ երաշխքիներ ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար:  Վարկային հարաբերությունների ներկայիս իրավակարգավորմամբ վարկատուին հնարավորություն է տրվում  միակողմանիորեն փոփոխել վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը, ինչը գործնականում կարող է չարաշահումների տեղիք տալ: Այդ իսկ պատճառով առաջարկվող կարգավորմամբ նախախատեսվում է, որ հաստատուն տոկոսադրույքով վարկային  պայմանագրում չի կարող սահմանվել այնպիսի դրույթ, որը  հնարավորություն կտա վարկատուին միակողմանիորեն  փոխել տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման կարգը: Նախագծերի փաթեթով նախատեսվում են նաեւ կարգավորումներ լողացող տոկոսադրույթով վարկային պայմանագրերի համար, մասնավորապես  ամրագրված է, որ լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով անվանական տոկոսադրույքի բարձրացում  կարող է իրականացվել միայն եզակի դեպքերում, այն է՝ միայն  վարկատուից չկախված, արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի այնպիսի հանգամանքների առկայության պայմաններում, որոնք  էականորեն փոխել են   տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշները, սակայն  նույնիսկ այդ դեպքերում տոկոսադրույքը կարող է բարձրացվել ոչ ավելի քան տարեկան երկու անգամ: Բացի վերոգրյալից առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում  ոչ միայն նախատեսել վարկային պայմանագրի նվազագույն պայմանները, այլ նաեւ սահմանել, որ մինչեւ պայմանագրի կնքումը վարկատուն պարտավոր է  վարկառուն իրազեկել պայմանագրով սահմանված պայմանների մասին:  Առաջարկող  լրացումները առավել կնպաստեն վարկառուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը: