Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-574-01.08.2014-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել  նոր  խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Համայնքի տարածքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս համայնքի ավագանին կարող է առաջնորդվել  գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր տուրքերի համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել  գոտիավորման սկզբունքով, ընդ որում՝ տարբեր վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: