Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-579-28.08.2014-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 9-րդ հոդվածի  բ)  ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 10-րդ հոդվածի  բ)  ենթակետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 12-րդ հոդվածի  1-ին  կետը շարադրել նոր խմբագրությամբ.

1. Բանկերը սույն օրենքով սահմանված կարգով հիմնադրվում են որպես բաց բաժնետիրական ընկերություն կամ կոոպերատիվ բանկ:

Հոդված 4. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 12-րդ հոդվածի  2-րդ  կետը շարադրել նոր խմբագրությամբ.

2. Բանկերի վրա տարածվում են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ օրենքը եւ այլ իրավական ակտերը, եթե սույն օրենքը այլ կանոններ չի սահմանում:

Հոդված 5. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 13-րդ հոդվածի  1-ին  կետից հանել «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի» բառերը:

Հոդված 6. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի 17-րդ հոդվածի  1-ին  կետի ա) ենթակետից հանել «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկի» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքը ուժի մեջ է մտնւմ 2016 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բանկերի զարգացման համաշխարհային փորձը, ինչպես նաեւ առանձին երկրներում դրա կիրառումը, ցույց են տալիս, որ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպական ձեւը հանդիսանում է բանկերի կենսագործունեության ամենաօպտիմալ իրավական տեսակը: Բանկերը, որպես կանոն, գործում են հազարավոր, տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր, նույնիսկ միլիոնավոր ավանդատուների հետ եւ վարկավորում են հարյուրավոր կամ հազարավոր հաճախորդների: Բաց բաժնետիրական կազմակերպական ձեւը թույլ է տալիս նվազեցնել բանկերում աշխատակիցների, մենեջերների եւ ղեկավարության կողմից ոչ թափանցիկ գործելակերպի հետ կապված ցանկացած ռիսկ: