Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի 2204, 2205, 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890 տողերի 3-րդ սյունյակի «եւ ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «միայն գինիների արժեքի նկատմամբ» բառերը:
Հոդված 2. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի 2204, 2205, 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890 տողերի 4-րդ սյունյակը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «8 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 80 դրամ»:
Հոդված 3. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ ծածկագրի 2206 տողի 3-րդ սյունյակի «եւ ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «միայն խմորման ենթարկված ըմպելիքների արժեքի նկատմամբ» բառերը:
Հոդված 4. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ ծածկագրի 2206 տողի 4-րդ սյունյակը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «20 տոկոս, բայց ոչ պակաս քան 1 լիտրի համար 250 դրամ»:
Հոդված 5. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ ծածկագրերիի 2208 20, 2208 30, 2208 40 տողերի 3-րդ սյունյակի «եւ ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «միայն վիսկիի, ռոմի եւ այլ սպիրտային թրմերի արժեքի նկատմամբ» բառերով:
Հոդված 6. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ ծածկագրի 2207 տողի 3-րդ սյունյակի «եւ ակցիզային հարկի» բառերից հետո լրացնել «միայն էթիլային սպիրտի արժեքի նկատմամբ» բառերը:
Հոդված 7. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ ծածկագրի 2207 տողի 4-րդ սյունյակը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «60 տոկոս, բայց ոչ պակաս քան 1 լիտրի համար 1000 դրամ»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱԿՑԻԶՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նշված փոփոխությունները եւ լրացումները «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կապված են երկու հանգամանքի հետ:
Առաջին. աշխարհում ընդունված է, որ ալկոհոլային խմիչքների ակցիզը սահմանվում է բուն խմիչքի նկատմամբ` շրջանցելով տարան, պիտակը, խցանը եւ այլն: Տրամաբանությունը պարզ է. ինչո՞ւ, օրինակ, ակցիզը պետք է սահմանվի պիտակի արժեքի վրա:
Երկրորդ. բանն այն է, որ գործող ակցիզային հարաբերությունը, օրինակ, խաղողի գինու կամ մրգերից պատրաստած գինենյութի եւ ցորենից ստացված օղու նկատմամբ հավասար չէ: Ակցիզային հարկը գինիների նկատմամբ, օրինակ, սահմաանված է 10 տոկոս, էթիլային սպիրտի (օղու) նկատմամբ` 50 տոկոս: Մինչ դեռ օղին 40 աստիճան է, ունենալով 4 անգամ ավել սպիրտայնություն, դրան գումարած այն կարող է շշալցվել ու վաճառվել թորման հաջորդ օրը: Գինին, նախ, անցնում է ֆերմենտացիայի ցիկլ` առնվազն 3 շաբաթ, եւ դրանից հետո պետք է մի քանի ամիս հանգստանա: Այդ իսկ պատճառով, նկատի ունենալով շրջանառության երկարությունը, արհեստականորեն 10 տոկոս ակցիզը գինու վրա շատ ավելի բարձր է քան թե օղու վրա: Բացի դա գինու շիշը ավելի էժան չէ քան օղու շիշը, մինչ դեռ գինու շշի միջի պարունակությունը սպիրտայնությամբ 4 անգամ ավելի պակաս է: Հետեւապես 10 եւ 50 տոկոս ակցիզային դրույքների կիրառման դեպքում օղին միանշանակ դառնում է ավելի շահավետ ալկոհոլային խմիչք: Նկատի ունենալով նաեւ կենսամակարդակի ցածր պայմանները` օղու մեծ ծավալներով սպառումը Հայաստանում (տարեկան 12 մլն. լիտր) գինու համեմատ (տարեկան 5 մլն. լիտր) ունի հստակ տնտեսական պատճառաբանություն` օղի խմելու միջոցով մարդիկ պարզապես բավարարում են իրենց սննդի պահանջները: Այսպիսով, օղի խմելը Հայաստանում ոչ թե ավանդույթ է, այլ տնտեսական անհրաժեշտություն:
Ահա այս փոփոխությունների եւ լրացումների արդյունքում մի փոքր կբարձրանան օղու գները, մի փոքր կիջնեն գինու, գինենյութի ինչպես նաեւ խաղողից պատրաստված այլ ալկոհոլային խմիչքների գները (օրինակ` կոնյակ), ինչի արդյունքում կշահի խաղողի արտադրությունը: Համեմատաբար կնվազի ցորենի պահանջարկը, որի նկատմամբ Հայաստանը նետտո ներմուծող է: Հիփոթետիկ տնտեսական էֆեկտը կարելի է գնահատել 35-40 մլն. դոլար: