Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-581-29.08.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի մայիuի 14-ի ՀO-118 oրենքի 6.1-ին հոդվածի առաջին մասի 3-րդ պարբերությունում «200 մլն դրամը» բառերը փոխարինել «100 մլն դրամը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6.1 հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Ընդ որում, նշված դրույթին համապատասխան՝ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի մասով ԱԱՀ-ի երեք տարով հետաձգման համար կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ընտրության իրավունքը վերապահված է կառավարությանը: Նշենք, որ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը այդ շեմը սահմանված էր 300 մլն ՀՀ դրամ:

Սույն օրենքի նախագծով առաջարկվում է 6.1 հոդվածի 3-րդ պարբերության մեջ 200 մլն դրամը սահմանել 100 մլն դրամ, որը լուրջ խթան կհանդիսանա ՀՀ-ում նոր աշխատատեղերի ստեղծման եւ փոքր եւ միջին ձեռնարկությունների ներդրումային նախագծերի իրականացման համար:

Սույն օրենսդրական նախաձեռնությունը համահունչ է նաեւ  ՀՀ կառավարության եռամյա ծրագրի դրույթներին: