Հոդված 1. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-326 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «2014 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելում մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ 2014 թվականի դեկտեմբերի 31-ին լրանում է գործող օրենքի գործողության ժամկետը: Մինչդեռ, Գյումրի քաղաքում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց իրականացման համար պահանջվում է ժամանակ, շոշափելի ներդրումներ եւ իրատեսական ծրագրեր: Այդ նպատակով նախագծով առաջարկվում է միայն երկարաձգել «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետը՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։