Armenian ARMSCII Armenian
Կ-4391-24.11.2022-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում «եւ պետական վերահսկողության» բառերը փոխարինել «, պետական վերահսկողության եւ պետական պահպանության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Պետական պահպանության ծառայությունը:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

2. Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծել Պետական պահպանության ծառայություն:

3. Պետական պահպանության ծառայության կանոնադրությունը, հաստիքացուցակը եւ ծառայողների եւ աշխատողների քանակը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայություն գրասենյակի աշխատակիցները շարունակում են պաշտոնավարել որպես Պետական պահպանության ծառայության աշխատակիցներ:

5. Պետական պահպանության ծառայության պետի եւ նրա տեղակալների պաշտոններում նշանակումներն իրականացվում են սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում: Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության գրասենյակի մյուս աշխատակիցները վերանշանակվում են Պետական պահպանության ծառայությունում իրենց զբաղեցրած պաշտոններին հավասարազոր (գրավոր համաձայնության դեպքում` նաեւ ցածր) պաշտոնների կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով թողնվում են կադրերի տրամադրության տակ` Պետական պահպանության ծառայության պետի եւ նրա տեղակալների նշանակումից հետո` մեկամսյա ժամկետում: