Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.8-րդ կետով.
«2.8. Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար
ա. ավագ բուժաշխատողի համար
Բազային տուրքի 3-ապատիկի չափով
բ. միջին բուժաշխատողի համար
Բազային տուրքի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: