Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-585-04.09.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-40-Ն օրենքի 11-րդ հոդվածից հետո լրացնել նոր 11.1-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 11.1. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները ձեռք բերելիս

1. Էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ գործողությունները էլեկտրոնային ձեւով ձեռք բերելիս.

2. Էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ծառայություններ կամ գործողություններ կատարելու նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգը պետք է համապատասխանի ՀՀ կառավարության կողմից սահմանված անվտանգության, փոխգործելիության եւ տեխնիկական ընդհանուր պահանջներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված համակարգին միանալու համար իրավաբանական եւ ֆիզիկական անձանց էլեկտրոնային համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջներին:

4. Էլեկրոնային ծառայությունների մատուցման համակարգի տեխնիկական ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը կարող է ստեղծել Էլեկտրոնային համակարգի օպերատոր, որը կապահովի էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկումի եւ համակարգումը: Էլեկտրոնային համակարգի օպերատորի գործառույթները կարող են վերապեհվել պետական որեւէ մարմնի կամ իրավաբանական անձի:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: