Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասում`
1 «հաղորդագրությամբ» բառըփոխարինել «հաղորդմամբ» բառով.
երկրորդնախադասությունըշարադրելհետեւյալխմբագրությամբ՝ «Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103.2-րդ հոդվածով սահմանված կարգով եւ տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 104-րդ հոդվածում օգտագործվող հասկացությունների եւ ընդհանուր առմամբ այդ հոդվածի տրամաբանության հետ համապատասխանեցմամբ, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կամ նրա ներկայացուցչի հաղորդման ներկայացման եւ քննարկման կարգի հստակեցման անհրաժեշտությամբ: Այսպես, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի. «Համապետական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է գալիս Ազգային ժողովում:», սակայն մի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով նման դեպքերում օգտագործվում է ոչ թե «հաղորդագրություն», այլ «հաղորդում» հասկացությունը, իսկ մյուս կողմից՝ բացակայում է այն կարգը կամ դրան հղումը, որով պետք է իրականացվի նշված հաղորդման քննարկումը (ի տարբերություն, օրինակ, ՀՀ գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի նախագահի կամ այլ պաշտոնյաների հաղորդումների):