Հոդված 1. «Ազգայինժողովիկանոնակարգ» ՀայաստանիՀանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքըլրացնելհետեւյալբովանդակությամբ՝ 103.2-րդհոդվածով.
«Հոդված 103.2 Կենտրոնականընտրականհանձնաժողովի հաղորդման ներկայացումըեւ քննարկումը
1. Համապետական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկն ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հաղորդմամբ հանդես է գալիս Ազգային ժողովում:
2. Ազգային ժողովի նախագահը հաղորդումը ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, այն դնում է շրջանառության մեջ եւ ընդգրկում է Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
3. Հաղորդումը քննարկվում է Ազգային ժողովի նիստում սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով հետեւյալ տարբերությամբ՝
1) մինչեւ 1 ժամ տեւողությամբ զեկուցմամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը.
2) հարակից զեկուցումներ չեն լինում.
3) հաղորդման քննարկումն ավարտվում է զեկուցողի եզրափակիչ ելույթով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու:»:
Հոդված 2. Սույնօրենքնուժիմեջէմտնումպաշտոնականհրապարակմանօրվանհաջորդողտասներորդօրը: