Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-564-11.07.2014,05.09.2014-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք)  46-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր  նախադասությունով. «Հարկադիր կատարողը չի կարող արգելանք դնել պարտապանի բանկային հաշվում առկա այն միջոցների վրա, որոնք տվյալ բանկային հաշիվը սպասարկող բանկը տրամադրել է որպես օվերդրաֆտ կամ վարկային գիծ (իրականացրել է որպես բանկային հաշվի վարկավորում):».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. « 2.1.Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը  պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված  իրական վնասը եւ բաց թողնված օգուտը:»:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հարկադիր կատարողը չի կարող արգելանք դնել պարտապանի բանկային հաշվում առկա այն միջոցների վրա, որոնք տվյալ բանկային հաշիվը սպասարկող բանկը տրամադրել է որպես օվերդրաֆտ կամ վարկային գիծ (իրականացրել է որպես բանկային հաշվի վարկավորում):»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը  պարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված իրական վնասը եւ բաց թողնված օգուտը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: