Armenian ARMSCII Armenian
Կ-44211-25.11.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) լիազոր մարմին` միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:»:

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եւ «ոստիկանության մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «լիազոր մարմին» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.

2) 15.1-ին մասի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

3) 17-րդ մասի «պետի» բառը փոխարինել «ղեկավարի» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ մասով.

«18. Սույն օրենքով սահմանված անձնագրից բացի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող է տրամադրվել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու` կենսաչափական տվյալներ չպարունակող այլ անձնագիր: Սույն մասով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «պետի» բառը փոխարինել «ղեկավարի» բառով:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից տասն օր հետո:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված` նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը: