Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 14.1. Ա Պ Ա Հ Ո Վ Վ Ա Ծ Ի Ր Ա Վ ՈՒ Ն Ք
Հոդված 225.1. Ապահովված իրավունքի հասկացությունը եւ առարկան
1. Ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով ի ապահովումն պարտավորության կատարման գույքի կամ գույքային իրավունքի նկատմամբ պարտատիրոջ գույքային իրավունքն է:
2. Անշարժ գույքի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 15-րդ գլխով:
3. Ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, եւ այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:
4. Ապահովված անձը գույքն իրավունքով ծանրաբեռնելու իրավունք ունեցող անձն է:
5. Ապահովված իրավունքը տարածվում է նաեւ այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի տիրապետումից կամ տնօրինումից, ինչպես նաեւ ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից։
6. Ապահովված իրավունքը ծագում եւ գործում է պարտավորության ծագման պահից մինչեւ պարտավորության պատշաճ կատարումը։
7. Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի: Այն դեպքում, երբ ապահովված իրավունքի առարկան հնարավոր է որոշել որոշիչ կամ նկարագրական հատկանիշներով, ապա ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պարտադիր է:
8. Ապահովված իրավունքի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձումը իրականացվում է սույն օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե՝
1) դա նախատեսված է պայմանագրով, կամ
2) առկա է ապահովված անձի եւ պարտապանի միջեւ կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաեւ վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
9. Ապահովված իրավունքի առարկայի վրա դատական կարգով բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 2491-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։
Հոդված 225.2. Ապահովված իրավունքների նախապատվությունը
1. Ապահովված իրավունքի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը որոշվում է շարժական գույքի միասնական գրանցամատյանում գրանցված ապահովված իրավունքի գրանցման առաջնահերթությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված պարտատերերի միջեւ կնքված պայմանագրով:
2. Ապահովված իրավունքի գրանցումը առաջացնում է նախապատվության իրավունք նույն շարժական գույքի նկատմամբ չգրանցված ապահովված իրավունքի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված պարտատերերի միջեւ կնքված պայմանագրով:
3. Ապագայում ձեռք բերվող շարժական գույքի կամ ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի նկարագիրը ընդհանուր լինելու դեպքերում շարժական գույքի նկատմամբ նախապատվության իրավունք ունի այն անձը ում ֆինանսավորմամբ ձեռք է բերվում շարժական գույքը։
4. Այլ գրավոր համաձայնության բացակայության դեպքում, պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների նկատմամբ։
5. Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից ապահովված իրավունքը զիջելու դեպքում, այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է:
Հոդված 2. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Անշարժ գույքի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Անշարժ գույքի գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս` անշարժ գույքի գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Գրավ դրված անշարժ գույքի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած անշարժ գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու եւ իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը տրվում է գրավատուին: Գրավառուի` անշարժ գույքի գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ին:
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը պայմանավորված է, գրավով ապահովված գործարքների դերի էական բարձրացմամբ՝ վարկային ու ֆինանսական գործարքներ իրականացնելիս: Արդյունավետ ապահովված գործարքների համակարգերը, որոնք ներառում են ժամանակակից իրավական դաշտը եւ կենտրոնացված համակարգ են, էլեկտրոնային ռեգիստրները, կարեւորագույն բաղադրիչ են առողջ ֆինանսական հատվածների եւ դինամիկ ձեռնարկատիրական միջավայրի: Կիրառված ամբողջ աշխարհում, այս համակարգերը դյուրացնում են այնպիսի շարժական գույքի օգտագործումը, ինչպիսիք են սարքավորումները, գույքացանկերը, դեբիտորական պարտքը, կենդանիները եւ մշակաբույսերը որպես փոխառության եւ վարկի գրավի առարկա: Էմպիրիկ տվյալները ցույց են տալիս, որ այս համակարգերը հատկապես օգտակար են փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկային կարիքների համար, որոնք, որպես կանոն, չունեն անշարժ գույք որպես գրավի առարկա օգտագործելու նպատակով: Որպես այդպիսին, ժամանակակից ապահովված գործարքների համակարգի ստեղծումը հատկապես կարեւոր հարց է Հայաստանում, որտեղ փոքր եւ միջին ձեռնարկությունների ոլորտը աշխատանք է տրամադրում աշխատաշուկայի 42%-ին:
Տվյալ օրենքով կարգավորվում է այն ոլորտը, որն առնչվում է ոչ անշարժ գույքի գրավի հետ, այսինքն գույք, որի նպատակը ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելն է: Իրավական դաշտը գրավով ապահովված գործարքների համար կարեւորագույն պայման է հանդիսանում ներդրողների համար նպաստավոր միջավայր ստեղծելու համար: Այն դեպքում, երբ ընկերություններին տրամադրվող ֆինանսավորման գլխավոր աղբյուր է հանդիսանում ոչ թե կառավարությունը, այլ անհատները, բանկերը, ապահովագրական ընկերությունները եւ այլ մասնավոր ընկերությունները, այդ ընկերություններն ու անհատները, որոնք այլ անձանց փոխառություն կամ գույք են տրամադրում ապագայում վճարում ստանալու ակնկալիքով, հաճախ դրա դիմաց պահանջում են վարկատուի կամ գնորդի կողմից գործարքի ապահովության երաշխիք: Ներդրողը, որը գիտի, որ պարտապանի չվճարելու դեպքում ունի օրինական իրավունքներ վերջինիս գույքի նկատմամբ, կարող է այլ կերպ գնահատել ներդրման ռիսկը. նշված իրավունքների առկայությունը կարող է ազդել ներդրում կատարելու նրա որոշման վրա եւ կարող է նաեւ իջեցնել վարկի տոկոսադրույքը: Նմանատիպ նկատառումները հեշտացնում են նաեւ լայն սպառման ապրանքներ գնելու համար անհատների վարկի ստացումը:
Հայաստանում նման կարգի անհրաժեշտությունն ակնհայտ է: Մասնավոր գործունեությունը Հայաստանում հիմնականում կազմված է նորաստեղծ փոքր եւ միջին կազմակերպություններից եւ որոշակի ծավալով արտաքին ներդրումներից: Ներկայումս հիմնական դժվարություններից մեկը, որ դիմակայում են հայաստանյան փոքր ձեռնարկությունները, դա ֆինանսավորում ստանալու մեծ դժվարությունն է՝ բացառությամբ ոչ պաշտոնական հատվածի միջոցով:
Գոյություն ունեն ապահովված գործարքների բարեփոխումների երկու հիմնական մոտեցումներ: Առաջին եւ առավել հաճախ օգտագործվող մոտեցումը ներառում է համապարփակ օրենքի ընդունումը, որը կանդրադառնա ապահովված գործարքներին վերաբերող համակարգի յուրաքանչյուր հիմնական տարրին: Երկրորդ մոտեցումը ներառում է գործող օրենքի փոփոխությունը, Հայաստանի դեպքում, Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլուխը: Երկարատեւ քննարկումներից հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ առանցքային հասկացություններ արդեն իսկ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված են, որոշվեց, որ ավելի նախընտրելի մոտեցումը կլինի գրավին վերաբերող գործող օրենքի վերանայումը եւ ընդունել նոր օրենք, որը կապահովի ռեգիստրի հետ կապված իրավական կարգավորումը՝ «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենք անվանմամբ (այսուհետ՝ Առաջարկվող իրավական ակտեր): Առաջարկվող իրավական ակտերի ներդնումը կպահանջի նաեւ զգալի թվով օժանդակ իրավական ակտերի վերանայում, որպեսզի ապահովի նոր դրույթների ներդաշնակ ներդնումը:
Այսպիսով, Առաջարկվող իրավական ակտերը նախատեսում են ստեղծել ժամանակակից ապահովված գործարքների համակարգ Հայաստանում, հետեւյալ հատկանիշներով՝
1) Կարգավորման շրջանակ. ընդլայնել ընթացիկ կարգավորման շրջանակի ծավալները՝ ներառելով ցանկացած շարժական գույք տեսակ (նյութական եւ ոչ նյութական, ներկա եւ ապագայում ձեռք բերվող, ինչպես նաեւ տատանվող արժեքով ակտիվներ), ինչպես նաեւ ցանկացած տեսակի պարտավորությունները եւ շահերը, որոնք ապահովում են պարտապանի մեկ կամ մի քանի պարտավորությունների կատարումը: «Անակնկալ շահերից» խուսափելու համար, համակարգում ներառվել են մի շարք շահերի տեսակներ ձեւակերպման եւ նախապատվության սահմանման նպատակով: Նշված շահերը ներառում են ֆինանսական վարձակալության որոշ տեսակներ, դեբիտորական պարտքը, դատարանի եւ վարչական մարմնի պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը:
2) Ստեղծում. արդյունավետ ապահովված գործարքների համակարգը կնախատեսի պարզ ընթացակարգեր ապահովված շահի ստեղծման համար` փոխանցումների համար նախատեսված վճարը պահելով ցածր եւ խթանելով կիրառումը: Առաջարկվող փոփոխությունները Քաղաքացիական օրենսգրքում կնվազեցնեն ձեւակերպման հետ կապված բարդեցումները, ինչպես նաեւ առաջարկվող էլեկտրոնային ռեգիստրի ստեղծումը կնվազեցնի ձեւակերպումների հետ կապված ծախսերը:
3) Ձեւակերպում. Քաղաքացիական օրենսգրքի դրույթների ընդլայնում է նախատեսվել ձեւակերպման 2 մեթոդները հստակեցնելու նպատակով` գրանցում եւ տիրապետում: Փոփոխություններով նախատեսվել է ստեղծել նոր կենտրոնացված, էլեկտրոնային ռեգիստրը, որը կընդունի «ծանուցումները» ապահովված շահի եւ պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքի:
4) Նախապատվություն. Հստակեցվել են նախապատվության պահանջների կանոնները` հիմնելով «առաջին գրանցողը, առաջինն է իրավունքում» սկզբունքի վրա, որը տալիս է նախապատվություն առաջին պարտատիրոջը, ով ձեւակերպում է իր շահը, գրանցմամբ կամ տիրապետմամբ: Առաջարկվող բարեփոխումները նաեւ կնախատեսեն բացառություններ հիմնական կանոնի նկատմամբ, որպեսզի պաշտպանեն պարտատիրոջը եւ դյուրացնեն վարկը:
4) Կիրառում. Ամրացվել են այն դրույթները, որոնք սահմանում են ոչ դատական կարգով գույքի հարկադիր առգրավումն եւ օտարման ընթացքի արագացումը եւ հստակեցնել այն կանոնները, որոնք վերաբերում են գույքի բաշխմանն ու պարտապանի գույքային իրավունքներին:
Միաժամանակ, ներդրվող ինստիտուտի արդյունավետ գործարկման համար անհրաժեշտ է կատարել նաեւ լրացում Հայաստանի Հանրապետության քրեական օրենքով փոփոխություններ ՀՀ քրեական օրենսգրքում, որի նպատակն է պարտատիրոջը վնաս պատճառելու նպատակով պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա գույքի նկատմամբ դիտավորությամբ կատարված գործողությունների կատարման կանխարգելումը նույնպես կրում է կարեւորագույն նշանակություն, որի նպատակով էլ սույն նախագծով ներկայացվել են համապատասխան փոփոխությունները նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ոլորտի առկայիս կարգավորումները կամ թերի են կամ ընդհանրապես բացակայում են: Հայաստանը նախկինում ձեռնարկել է ապահովված գործարքների ոլորտին վերաբերող բարեփոխումներ, սակայն ոչ միանշանակ արդյունքներով: Վերջին տասնամյակի ընթացքում բազմաթիվ էական փոփոխություններ են իրականացվել Քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխում, որոնք վերաբերում էին գրավին. մինչդեռ որոշ հիմնական հասկացություններ ներկայիս օրենսգրքում մասնատված են եւ թերի, եւ չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին: Որպես արդյունք, ներկայիս իրավական դաշտը չի ապահովում վարկատուների վստահությունը եւ կանխատեսելիությունը, որոնք հարկավոր են ՓՄՁ-ներին տրամադրվող վարկերի մեծացմանն ու խրախուսմանը:
Տնտեսական խնդիրներից մեկը, որը նաեւ բարձրացնում են բանկերի եւ ձեռնարկությունների իրավաբաններն դա այն է, որ ընթացիկ իրավական համակարգը չի տրամադրում վստահելի կենտրոնացված ռեգիստրի համակարգ գրավի իրավունքը գրանցելու համար: Արդյունքում պարզ է դառնում, որ հայաստանյան ներդրողները ավելի քիչ են հակված գրավով ապահովված վարկեր տրամադրելուն: Բացի այդ, շարժական գույքի կենտրոնացված ռեգիստրի բացակայությունը վարկատուին մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում որոշելու, թե որեւէ մեկն առաջնային իրավունք չունի արդյոք գրավի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ:
Պարտավորությունների կատարման ապահովման (գրավին վերաբերող) հիմնական դրույթները գտնվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխում՝ Գրավի իրավունք (հոդվածներ 226-259), սակայն շարժական գույքի հանդեպ պարտավորությունների կատարման վերաբերյալ հավելյալ դրույթները ցրված են օրենսդրական դաշտում: Միաժամանակ, շարժական գույքի հատկանշական տեսակների, ինչպիսիք են արժեթղթերը, մտավոր սեփականությունը, ինքնաթիռները եւ շարժական գույքի այլ տեսակները եւ դրանց վերաբերող գրավի հետ կապված դրույթները կարելի է գտնել գտնել տարբեր օրենքներում: Կան ավելին քան 30 իրավական ակտեր, որոնք կարգավորում են ապահովված շահի ստեղծման կանոնները: Արդյունքում Հայաստանի ապահովված գործարքները կարգավորող ներկայիս իրավական կառուցվածքը մասնատված է, թերի եւ անարդյունավետ:
Հայաստանի ինստիտուցիոնալ կառուցվածքը եւս համարժեքորեն մասնատված է եւ անարդյունավետ՝ ապահովված գործարքների ոլորտում: Շարժական գույքի գրանցումը, որը սահմանափակ է գրավի, կարգավորվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, ըստ որի իրավունքները գրանցվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից: Միաժամանակ, կան նաեւ այլ յոթ ռեգիստրեր, որոնց նպատակն է գրանցել այլ հատուկ տեսակների գույքային իրավունքները: Այս ռեգիստրներից յուրաքանչյուրը գործում է իր անձնական կարգի համաձայն, շատ դեպքերում առանց հանրային մատչելության եւ թափանցիկության: Նշված նախագիծը պատրաստվել է նպատակ ունենալով շտկելու նշված թերությունները:
Նախագծով ներկայացվել են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ: Վերջինիս կարեւորությունը պայմանավորված է հետեւյալով.
Ապահովված իրավունքի առարկան պարտապանի կողմից դիտավորությամբ վնասելը, որը նպատակ է հետապնդել խոշոր կամ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառել պարտատիրոջը, նախատեսված չէ որպես քրեորեն հետապնդելի արարք:
Առավել տարածված բնույթ են սկսում կրել այն դեպքերը, երբ պարտապանները չկարողանալով կատարել իրենց պարտավորությունները միաժամանակ ցանկանում են նաեւ խուսափել ապահովված իրավունքի առարկայի միջոցով այդ պարտավորությունները կատարելուց:
Դրա համար նրանք ապահովված իրավունքի առարկան մասնատում կամ ոչնչացնում կամ վնասում կամ վատնում կամ թաքցնում՝ արդյունքում հանգեցնելով նրան, որ պարտատերը ապահովված իրավունքի առարկայից բավարարում չի ստանում:
Պարտապանի այսպիսի չարամիտ ու հակաիրավական գործողությունների հանրային վտանգավորությունը հատկապես մեծանում է այնքանով, որքանով որ դրանց արդյունքում էական վնասներ են կրում նաեւ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունները, որոնք չեն կարողանում վերադարձնել տրամադրված գումարները: Սա ֆինանսական համակարգի կայունության համար իրական ու էական վտանգներ է պարունակում:
Պարտապանի չարամիտ գործողությունները վնասում են ոչ միայն ֆինանսական կազմակերպության, այլ նաեւ այն բազմաթիվ քաղաքացիների շահերը ովքեր իրենց գումարները հանձնել են բանկի կառավարմանը:
Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ կհստակեցվի օրենքներով նախատեսված գործողության ոլորտը:
Միաժամանակ, անհրաժեշտ է նշել, որ սպասարկման գրասենյակների ստեղծումը պետության համար կառաջացնի լրացուցիչ ֆինանսական բեռ, ուստի՝ հաշվի առնելով այն, սույն օրենքով նախատեսված կարգով սպասարկման գրասենյակի գործառույթներ կարող են իրականացնել նոտարները՝ որպես հասարակությանը հասանելի հանրային ցանց, ինչպես նաեւ այն, որ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ նոտարը վավերացնում է այն բոլոր փաստաթղթերի վրա եղած ֆիզիկական անձանց ստորագրությունների իսկությունը, որոնք չունեն գործարքի բնույթ:
Ապահովված գործարքների ժամանակակից ռեժիմի ընդունումը կարող է նշանակալից, դրական ազդեցություն ունենալ վարկի հասանելիության, հատկապես ՓՄՁ-ների նկատմամբ:
Գույքի անհամապատասխանության հասցեները. Սովորական վարկատուների մեծամասնությունը չի ցանկանում վարկ տրամադրել որեւէ տեսակի գրավի բացակայության դեպքում: Անշարժ գույքը գրավի ամենացանկալի տեսակն է, որը խնդրահարույց է փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որոնց ակտիվները սովորաբար կազմում են տրանսպորտային միջոցներ, մեխանիկական սարքեր (մեքենաներ), սարքավորումներ եւ դեբիտորական պարտքեր: Արդյունքում առաջանում է լուրջ անհամապատասխանություն այն ակտիվների միջեւ, որոնք պետք է ընդունվեն բանկի կողմից որպես գրավ եւ այդպիսի ՓՄՁ-ների ակտիվների միջեւ: Հետեւաբար ՓՄՁ-ին հաճախ կամ ընդհանրապես մերժում են վարկը, կամ չեն կարողանում պարտք վերցնել, ինչը պայմանավորված է ներդրումների բարձր գներով:
Փոխառության ռիսկի նվազեցումը եւ ցածր գնի պահպանումը. Ժամանակակից ապահովված գործարքների կառուցվածքները նպաստում են շարժական ակտիվների օգտագործմանը, ներառյալ սարքավորումները, ներդրումները, տնային կենդանիները եւ բերքը, ինչը հավելում կլինի փոխառության եւ վարկի համար, ինչն էլ թույլ է տալիս ձեռնարկություններին օգուտ քաղել իրենց ակտիվներին բնորոշ ամբողջ արժեքով՝ վարկը ապահովելու համար: Արդյունավետ եւ օգտակար ռեժիմների բացակայության դեպքում վարկը ավելի ռիսկային է եւ բանկերն եւ այլ պարտատերերը պատասխանում են վարկ տրամադրելիս վարկի արժեքը փոքրիշատե բարձրացնելով՝ ռիսկերը ծածկելու նպատակով:
Փոխառության հաստատման եւ վարկի ծավալի աճը. Պրակտիկորեն, ժամանակակից ապահովված գործարքների ռեժիմը ապացուցել է իր արդյունավետությունը թե փոխառության հաստատման հնարավորության եւ թե վարկի լայնածավալ քանակի աճի նկատմամբ: Արդյունաբերական երկրներում ապահովված պարտապանները ստանում են մոտ 9 անգամ ավել վարկով նախատեսված գումար ի համեմատ այն պարտատերերի, որոնք նույն վարկը ստանում են առանց հավելյալ ապահովման: Այս ռեժիմները եւս նվազեցնում են փոխառության երաշխավորության ժամանակը եւ արժեքը, որը կարող է առաջնորդել դեպի ավելի լավ փոխառության պայմանների եւ բարելավված վարկի մատչելիության:
Բարելավվում է փոխառության պայմանները. Արդյունավետ ապահովված գործարքների ռեժիմ ունեցող երկրներում պարտապանները նաեւ շահում են երկարատեւ վճարման շրջանից, որը 11 անգամ ավելի երկար է եւ նշանակալիորեն ավելի ցածր տոկոսադրույքով: Արդյունավետ ապահովված գործարքների ռեժիմը ծառայում է նաեւ վարկի՝ գրավի ապահովման արժեքի բարելավման համար եւ մեծացնելու գրավի կիրառման հնարավորությունը: Բարելավված վարկատուի պաշտպանությունը ինչպես օրինակ արդյունավետ հարկադիր մեխանիզմներն են, նպաստում են փոխառության վճարման ավելի երկարատեւ ժամկետի նախատեսմանը եւ ավելի ցածր տոկոսադրույքերին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարկատուի ավելի թույլ պաշտպանությամբ իրավական դաշտերը խոչընդոտում են ավելի մեծ ծավալով վարկերի տրամադրմանը:
Որպես առանձին, սակայն կարեւոր հանգամանք, առաջարկվող իրավական ակտերը Համաշխարհային բանկի «Doing Business»-ի չափանիշների նկատմամբ կունենան հստակ եւ դրական ազդեցություն: Համաձայն «Doing Business» 2013թ. զեկույցի՝ Հայաստանը վարկային ցուցանիշներից հավաքել է 10-ից միայն 6-ը: Հայաստանի հավաքած 6 միավորը համեմատական կարգով ցածր է օրինակ Վրաստանի (9),Մոլդովայի (8) եւ Ուկրաինայի (9) հետ:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ հնարավորինս կկանխվեն ապահովված իրավունքի առարկայի նկատմամբ դիտավորությամբ իրականացվող արարքները, որի հետեւանքով կպաշտպանվեն հանրության, ֆինանսական կազմակերպությունների, այնպես էլ մյուս պարտատերերի շահերը:
Սույն օրենքների ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ընդունել հետեւյալ իրավական ակտերը.
1) «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 31-ի N 351 որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում.
2) «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. նոյեմբերի 18-ի թիվ 1538-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշում.
3) «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշում.
4) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004թ. դեկտեմբերի 08-ի թիվ 192-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման եւ օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրաման.
5) Ճանաչել ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի 1678-Ն որոշումը.
6) Ճանաչել ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի 1948-Ն որոշումը:
Սույն իրավական ակտերը ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ վերջիններիս գործողությունը տարածվում է 2015 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են մասնակիորեն, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
Եզրակացություն
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Մի շարք օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` կարգավորվում են շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առաջացող հարաբերությունները, սահմանվում են շարժական գույքի պետական գրանցում իրականացնող մարմնի իրավասությունները, շարժական գույքին առնչվող իրավունքների վերաբերյալ գրանցման առանձնահատկությունները եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է ստեղծել նոր կենտրոնացված, էլեկտրոնային ռեգիստր, որը կընդունի ապահովված շահի եւ պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքի «ծանուցումները», ինչպես նաեւ ընդլայնվում է որպես գործարքի ապահովման առարկա օգտագործվող շարժական գույքի շրջանակը ու հստակեցվում են գույքի բաշխմանն ու պարտապանի գույքային իրավունքներին վերաբերող մի շարք դրույթներ, մասնավորապես` շարժական գույքի պետական գրանցում իրականացնող մարմնի իրավասությունները, շարժական գույքին առնչվող իրավունքների վերաբերյալ գրանցման առանձնահատկությունները եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման պայմաններն ու կարգը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունմամբ կբարելավվի ոլորտի կարգավորումը, մասնավորապես` կկրճատվի ավելորդ վարչարարությունը եւ կնվազեն տնտեսվարողների ծախսերը: Արդյունքում Նախագծով կբարելավվի նաեւ Հայաստանի դիրքը «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի «Վարկերի ստացում» ցուցիչի մասով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Վերը նշված օրենքների նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական, քանի որ ընդլայնվում է պետական գրանցման ենթակա իրավունքների ծավալը, որոնց համար նախատեսվում է պետական տուրքի եւ վճարների գանձում: Միաժամանակ, հայտնում ենք, որ պետական բյուջեի եկամուտների վրա դրական ազդեցության չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ պարզ չեն նոր ծառայությունների դիմաց գանձվող պետական տուրքի եւ վճարների չափերը, ինչպես նաեւ հնարավոր գործարքների տեսակներն ու քանակը:
Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման, քանի որ գործակալության եւ սպասարկման գրասենյակների ստեղծումը կարող է ենթադրել լրացուցիչ ծախսերի առաջացում, որոնց մեծությունը հնարավոր չէ գնահատել տվյալների բացակայության պատճառով:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: