Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-596-12.09.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի  39-րդ հոդվածի 2-րդ մասը «թեկնածուները» բառից հետո լրացնել «, ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներն ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձինք» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում մանկավարժական աշխատողներին ու կրթական գործընթացներին մասնակից այլ անձանց  զերծ պահել քաղաքական գործընթացներից: