Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-600-17.09.2014-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ մասով.

«6.1. Օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած, այնուհետեւ պահեստազորում ընդգրկված եւ հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը համարվում է պետական կառավարման ոլորտի ստաժ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ մինչ դրա ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություն տալու հետ:

Ներկայումս թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են հիմնականում աշխատանքային ստաժի օրենքով սահմանված չափանիշներին բավարարելու դեպքում: Նկատի ունենալով, որ օրենքով uահմանված կարգով պետական ծառայության պաշտոն, որն ընդգրկում է քաղաքացիական ծառայությունը, դատական ծառայությունը, դիվանագիտական ծառայությունը, հատուկ ծառայությունները՝ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության, հարկային, մաքսային, փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմիններում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում, ինչպես նաեւ օրենքներով նախատեսված այլ ծառայություններ զբաղեցնելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները` անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Ուստի, նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցի նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձը, որի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ՝ այդ կերպ չսահմանափակելով զինվորական ծառայություն անցած քաղաքացիների՝ թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին համապատասխան uտաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես մասնակցելու հնարավորությունը:

Բացի դրանից, տվյալ լրացումը յուրատեսակ խթան կհանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար, քանի որ, ծառայելով զինված ուժերում, զորացրված անձը հնարավորություն է ստանում մասնակցել թափուր՝ մասնավորապես, առաջատար պաշտոնի համար հայտարարված մրցույթին եւ այն պատճառաբանությունները, թե առաջատար պաշտոն զբաղեցնող ծառայողն ունի պաշտոնի անձնագրով սահմանված բավականին լուրջ լիազորություններ` որոշումներ կայացնելու, ինչպես նաեւ գիտելիքների եւ հմտությունների առումներով եւ այդ լիազորություններն իրականացնելիս կարող է խնդիրներ ունենալ, ապա ամենակարեւոր լիազորությունը հայրենիքի սահմանը պահելն է: