Հոդված 1.
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի ՀՕ-183 օրենքում (այսուհետ՝ օրենք) «հայտարարագիր» եւ «հայտարարագրումը» բառերը եւ դրանց հոլովումները փոխարինել «հաշվարկ» եւ «հաշվարկումը» բառերով եւ դրանց հոլովումներով:
Հոդված 2.
Օրենքի 31-րդ հոդվածում.
ա) 1-ին մասում «ներկայացնել» բառից հետո ավելացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձեւով» բառերը.
բ) 5-րդ մասում «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից» բառերով:
Հոդված 3.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի 9-րդ մասը եւ 38-րդ հոդվածի 4-րդ մասը:
Հոդված 4
. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: